Եկեղեցին համարձակվեց ձեռնոց նետել պետությանը, Արամ Ա-ն պարտավոր էր որևէ դիրքորոշում հայտնել. Ստյոպա Սաֆարյան Zarkerak - Եկեղեցին համարձակվեց ձեռնոց նետել պետությանը, Արամ Ա-ն պարտավոր էր որևէ դիրքորոշում հայտնել. Ստյոպա Սաֆարյան
Zarkerak Zarkerak - Եկեղեցին համարձակվեց ձեռնոց նետել պետությանը, Արամ Ա-ն պարտավոր էր որևէ դիրքորոշում հայտնել. Ստյոպա Սաֆարյան
Եկեղեցին համարձակվեց ձեռնոց նետել պետությանը, Արամ Ա-ն պարտավոր էր որևէ դիրքորոշում հայտնել. Ստյոպա Սաֆարյան

Եկեղեցին համարձակվեց ձեռնոց նետել պետությանը, Արամ Ա-ն պարտավոր էր որևէ դիրքորոշում հայտնել. Ստյոպա Սաֆարյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Ցանկացած մեկը՝ կլինի ազդեցիկ հայ, թե Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը, ողջունելի է, որ մտահոգված է, բայց չէի ասի, որ տեքստը հավասարակշիռ էր, այնուամենայնիվ նկատելի էր Եկեղեցու նկատմամբ կողմնապահություն»,- Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հայտարարությանը՝ ասաց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը։

Սաֆարյանի խոսքով՝ Արամ Ա-ն էլ Եկեղեցու ներկայացուցիչներից մեկն է, դրա համար չի դատապարտել, որ օրինակ՝ հոգևորականները սարսափելի մեղքի մեջ են ներգարվվել՝ քննարկելով պետության գլխատման տեռորիստական ակտին մասնակցություն ունենալու և այլ հարցեր. «Այս առումով Արամ Ա-ն պարտավոր էր առնվազն այդ խնդիրների մասին որևէ դիրքորոշում հայտնել: Բայց գոնե մխիթարվենք նրանով, որ ամոթալի է համարել Հայաստանում ստեղծված իրավիճակը: Իհարկե, ամոթալի է, որ Եկեղեցին համարձակվեց ձեռնոց նետել պետությանը՝ իրեն դնելով պետության ներսում պետության տեղ, ինչն այդպես չէ և չի կարող լինել և դա չափազանց վտանգավոր է: Անկախ ամեն ինչից կարող է միջնորդություն լինել, բայց իր ասածից՝ այս պահին չեմ կարող գնալ Հայաստան, հետո, որ պետք  լինի կգնամ, կարելի է ենթադրել, որ սպասում է իշխանության արձագանքին, իշխանությունն արդյո՞ք սպասում է իր կողմից միջնորդությանը, թե՝ ոչ: Չեմ կարող ասել՝ իշխանությունն իրեն ինչպես կպահի»:

Քաղաքագետը նկատեց, որ իշխանությունը պետք է ցանկացած խողովակ և հնարավորություն օգտագործի այս խնդրին օրինական ճիշտ լուծումներ տալու համար. «Խնդիրը Եկեղեցու ներսում պետք է դառնա լուրջ քննարկման առարկա: Եկեղեցու խնդիրների արմատը Եկեղեցու ներսում կուտակված հարցերն են, որոնց վրա աչք է փակվել, որովհետև «զահլա» չեն ունեցել դրանցով զբաղվելու: Սա պետությանը բերեց ու կանգնեցրեց մի իրավիճակի առջև, որ արդեն բացահայտ պիտի դրվեր Եկեղեցում փոփոխությունների խնդիրը, ինչը և տեղի ունեցավ: Այս խնդիրներն անշուշտ ոչ թե պետք է լուծվեն իրավապահ մարմինների միջամտությամբ, այլ պետք է եկեղեցականների մեծ ժողով գումարվի և հանգուցալուծվի Եկեղեցու ներսում առաջացած քաղաքական ճգնաժամը»:

Ըստ Սաֆարյանի՝ շատ վտանգավոր է գնալ այնպիսի բացահայտ քայլերի, որոնք դեմ են քրիստոնեական ուսմունքին, պատվիրաններին. «Մեկ տարի առաջ գոնե իմ կողմից հրապարակային կոչեր շատ են եղել, որ չարությունը թափվում է «Սրբազան շարժում»-ից, իսկ Եկեղեցին հպարտանում է, շարժման առաջնորդներն ասում էին, որ Կաթողիկոսի օրհնությամբ է դա տեղի ունենում, սա ուղղակի մեծագույն հարված էր Եկեղեցուն, բայց Եկեղեցու կողմից որևէ կանխարգելիչ քայլ չարվեց, ընդհակառակը անընդհատ «փեշերը փռեցին» այդ շարժման վրա, ոչ թե դատապարտեցին: Այս իրավիճակում այսպիսի չհերքված մեղադրանքների պայմաններում, որ Կաթողիկոսը չի հերքում ինքը կանայք ունի, թե՝ չէ, ընտանիք ունի, թե՝ չէ, խախտել է ուխտը, թե՝ չէ, ես չգիտեմ՝ ինչ հանգուցալուծում կլինի, բայց որ Եկեղեցում փոփոխություններն անխուսափելի են, դրանում կասկած չկա»:

 

Աննա Բզնունի

10 Հուլիս, 2025 10:45
Վեր