Հրդեհ է բռնկվել Աբովյան քաղաքում, փրկարարները կանխել են տարածումը դեպի տուն Zarkerak - Հրդեհ է բռնկվել Աբովյան քաղաքում, փրկարարները կանխել են տարածումը դեպի տուն
Zarkerak Zarkerak - Հրդեհ է բռնկվել Աբովյան քաղաքում, փրկարարները կանխել են տարածումը դեպի տուն
Հրդեհ է բռնկվել Աբովյան քաղաքում, փրկարարները կանխել են տարածումը դեպի տուն

Հրդեհ է բռնկվել Աբովյան քաղաքում, փրկարարները կանխել են տարածումը դեպի տուն

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հուլիսի 12-ին, ժամը 14:55-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:30-ին, մարվել՝ 16:11-ին: Այրվել է մոտ 100 հատ փայտե տակդիր և տանիքը ( մոտ 70 քմ):

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տուն։

12 Հուլիս, 2025 22:33
Վեր