Գրոսմայստեր Արամ Հակոբյանը Biel Chess Festival-ի շրջանակում անցկացված երկու մրցաշարում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը Zarkerak - Գրոսմայստեր Արամ Հակոբյանը Biel Chess Festival-ի շրջանակում անցկացված երկու մրցաշարում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
Zarkerak Zarkerak - Գրոսմայստեր Արամ Հակոբյանը Biel Chess Festival-ի շրջանակում անցկացված երկու մրցաշարում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
Գրոսմայստեր Արամ Հակոբյանը Biel Chess Festival-ի շրջանակում անցկացված երկու մրցաշարում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը

Գրոսմայստեր Արամ Հակոբյանը Biel Chess Festival-ի շրջանակում անցկացված երկու մրցաշարում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Գրոսմայստեր Արամ Հակոբյանը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը Biel Chess Festival 2025 միջազգային մրցաշարի շրջանակներում անցկացված երկու մրցաշարերում՝ ֆիշերի շախմատում և արագ շախմատում։

Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Լավագույն եռյակը ֆիշերի շախմատի մրցաշարում ունեցավ հետևյալ տեսքը.

1-ին տեղ՝ Ռինատ Ջումաբաև,

2-րդ տեղ՝ Արամ Հակոբյան,

3-րդ տեղ՝ Դանիել Դարդհա:

Լավագույն եռյակը արագ շախմատի մրցաշարում ունեցավ հետևյալ տեսքը.

1-ին տեղ՝ Նիկոլաս Թեոդորու,

2-րդ տեղ՝ Արամ Հակոբյան,

3-րդ տեղ՝ Մա Ցյուն:

Հուլիսի 15-ին կմեկնարկի դասական ժամակարգով շրջանային մրցաշարը:

Մրցաշարին մասնակցելու են Դավիդ Նավարան, Դանիել Դարդհան, Նիկոլաս Թեոդորուն, Արամ Հակոբյանը, Մա Ցյունը և Ռինատ Ջումաբաևը:  

 

14 Հուլիս, 2025 01:18
Վեր