«Շերեմետևո»-ում չվերթների ուշացումները շարունակվում են Zarkerak - «Շերեմետևո»-ում չվերթների ուշացումները շարունակվում են
Zarkerak Zarkerak - «Շերեմետևո»-ում չվերթների ուշացումները շարունակվում են
«Շերեմետևո»-ում չվերթների ուշացումները շարունակվում են

«Շերեմետևո»-ում չվերթների ուշացումները շարունակվում են

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի աշխատակիցները կազմակերպում են հանգստի գոտիներ ուղևորների համար, նրանց ապահովում են ջրով և ներքնակներով: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է օդանավակայանի հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն Աննա Զախարչենկովան:

Հուլիսի 19-ից 21-ը Մոսկվայի օդանավակայանների շահագործման սահմանափակումներ են մտցվել մի քանի անգամ՝ Ուկարինաայի արձակած անօդաչու թռչող սարքերի սպառնալիքի պատճառով։ Հետևաբար, ավիափոխադրողները ստիպված են եղել ճշգրտել իրենց թռիչքների ժամանակացույցը։

Ռոսավիացիայի մամուլի ծառայությունը հայտնել է, որ հուլիսի 21-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 08:00-ի դրությամբ, «Շերեմետևո» , «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Ժուկովսկի» օդանավակայաններում չեղարկվել է 118 չվերթ։ 203 չվերթ ուշացել է ավելի քան երկու ժամով։

22 Հուլիս, 2025 17:15
Վեր