Հաջողվել է դադարեցնել վայրկյանում մինչև 15 լիտր ջրի կորուստ. «Վեոլիա ջուր» Zarkerak - Հաջողվել է դադարեցնել վայրկյանում մինչև 15 լիտր ջրի կորուստ. «Վեոլիա ջուր»
Zarkerak Zarkerak - Հաջողվել է դադարեցնել վայրկյանում մինչև 15 լիտր ջրի կորուստ. «Վեոլիա ջուր»
Հաջողվել է դադարեցնել վայրկյանում մինչև 15 լիտր ջրի կորուստ. «Վեոլիա ջուր»

Հաջողվել է դադարեցնել վայրկյանում մինչև 15 լիտր ջրի կորուստ. «Վեոլիա ջուր»

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ֆանարջյան փողոցում ջրակորստի կասկած կար:

«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ մի քանի օր «Զեյթուն» շահագործման տեղամասն աշխատում էր ջրակորստի տեղը գտնելու ուղղությամբ. որոնողական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ փողոցի նոր կառուցված ջրագծին զուգահեռ գործում էր նաև հին՝ 600 մմ տրամաչափի ջրագիծը, որից ջուր էր ստանում հարևանությամբ գտնվող Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը, և որի վրա առկա էին մի շարք ապօրինի միացումներ։

Որոշվել է ամբողջությամբ խցափակել տվյալ խողովակաշարը, և հիվանդանոցի ջրամատակարարումն իրականացնել այլ ջրագծից:

Արդյունքում հաջողվել է դադարեցնել վայրկյանում մինչև 15 լիտր ջրի կորուստ, որը նպաստել է Ֆանարջյան և Ծարավ Աղբյուրի փողոցների ջրի ճնշման կարգավորմանը:

04 Օգոստոս, 2025 21:14
Վեր