Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Արեգակի վրա գրանցվել է նախավերջին հզորության M դասի նոր բռնկում։ Սա արդեն երկրորդն է վերջին 24 ժամվա ընթացքում, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արեգակնային աստղագիտության լաբորատորիան։
Բռնկմանը տրվել է M2.1 նախնական գնահատական։ M2.9 մակարդակի նախորդ բռնկումը տեղի է ունեցել մեկ օր առաջ նույն ակտիվ կենտրոնում։
Գիտնականները նշել են, որ արեգակնային ակտիվության աճը վերջին երկու ամիսների ընթացքում ամենաուժեղն է, սակայն գլոբալ ակտիվության աճի նշաններ չկան։
Պայթյունների կենտրոնը գտնվում է Երկրի ուղիղ դիմաց, սակայն գիտնականները դեռևս չեն հայտնաբերել դրանց՝ մեր մոլորակի մագնիսոլորտի վրա ազդեցության նշաններ։


