Հնդիկները, երբ շատանում են, սկսում են դավադրություն անել, անհնարին է՝ աշխատավարձ չվճարվի. Իջևանի կարի արտադրամասի տնօրենը՝ բողոքի ակցիայի մասին Zarkerak - Հնդիկները, երբ շատանում են, սկսում են դավադրություն անել, անհնարին է՝ աշխատավարձ չվճարվի. Իջևանի կարի արտադրամասի տնօրենը՝ բողոքի ակցիայի մասին
Zarkerak Zarkerak - Հնդիկները, երբ շատանում են, սկսում են դավադրություն անել, անհնարին է՝ աշխատավարձ չվճարվի. Իջևանի կարի արտադրամասի տնօրենը՝ բողոքի ակցիայի մասին
Հնդիկները, երբ շատանում են, սկսում են դավադրություն անել, անհնարին է՝ աշխատավարձ չվճարվի. Իջևանի կարի արտադրամասի տնօրենը՝ բողոքի ակցիայի մասին

Հնդիկները, երբ շատանում են, սկսում են դավադրություն անել, անհնարին է՝ աշխատավարձ չվճարվի. Իջևանի կարի արտադրամասի տնօրենը՝ բողոքի ակցիայի մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր առավոտվանից համացանցում տեսանյութ է տարածվում, որ երեկ երեկոյան Իջևանի կարի արտադրամասում աշխատող  Հնդկաստանի քաղաքացիները փակել են Իջևան-Երևան միջպետական ճանապարհը՝ պահանջելով վճարել չվճարված աշխատավարձը:  Օգտատերերը մեկնաբանում են, թե հնդիկները Հայաստանում աշխատանքային շահագործման են ենթարկվում՝ թրաֆիքինգի և հրավիրվում են պատկան մարմինների ուշադրությունը: 

Zarkerak.am-ի հետ զրույցում կարի արտադրամասի տնօրեն Մհեր Միրզոյանը կտրականապես հերքեց բոլոր մեղադրանքները. «Այժմ արտադրամասում աշխատում է 205 հնդիկ, իրենք երբ  շատանում են սկսում են  իրենց պայմանները թելադրել: 100 հոգի հնդիկը նորմալ աշխատում են, բայց երբ շատանում են սկսում են  նման  դավադրություններ անել: Կազմակերպիչները  մոտ 15 բրիգադիրներ են, ամեն բրիգադում 22 մարդ կա: Ես էլ չգիտեմ ինչ անեմ, պատկերացրեք այնքան եմ հիասթափվել, որ բոլոր հնդիկներին ուզում եմ վերջնահաշվարկ անեմ,  գնան իրենց հայրեինք»,-  ասաց Միրզոյանը՝ այս քայլը համարելով սաբոտաժ, մեղադրանքները՝ ընկերությունը վարկաբեկելու միջոց: 

Անդրադառնալով թրաֆիքինգի մեղադրանքներին՝ Միրզոյանը վստահեցրեց, որ  բոլորի անձնագրերն իրենց մոտ են, բոլորը համապատասխան մարմիններում գրանցված են, ունեն իրենց քարտերը, պատրաստ է նաև ոստիկանությանը տրամադրել արտադրամասի տեսագրությունները: 

Նա պնդեց. «Անհնարին է, որ աշխատավարձ չվճարվի, իրենք  այս պահի դրությամբ չվճարված ունեն  օգոստոսի այս 7 օրվա աշխատավարձը,  որովհետև ամսվա վերջը չի եկել, որ վճարենք, ոչ մի խնդիր չկա: Ուզում են  նաև աշխատավարձի բարձրացում: Բայց իրենց հետ երեք տարվա պայմանագիր է կապած,  աշխատում ենք դրա կետերով,  նման բան չկա, որ ես պայմանագիրը փոխեմ, իրենք ստորագրել են, իրենք դրան ծանոթ են եղել: Մեկ էլ ցանկանում են ժամերի կրճատում»: 

Միրզոյանը վստահեցրեց, որ Հնդկաստանի քաղաքացիները աշխատում են ըստ ՀՀ  աշխատանքային օրենսգրքի՝ 8-ժամյա գրաֆիկով,  ունեն օրվա մեջ 1 ժամ ընդմիջում, 2-ական 15-րոպեանոց լանչի ժամ: Մեր հարցին, այդ դեպքում ինչու են պահանջում աշխատաժամի կրճատում պատասխանեց.«Իրենք  աշխատում են նաև երեկոյան ժամերին, դրա համար  հավելավճար ստանում են, բայց ուզում են գին բարձրացնեն, որ ավելի բարձր վճարվեն»

Միրզոյանի խոսքով սխալ է պնդումը, որ հնդիկները էժան աշխատուժ են, թեև աշխատավարձը չնշեց, բայց հավաստիացրեց, որ դա այդպես չէ.«Հնդիկներին թվում է,  ոնց ուզում են իրենց կամքը թելադրելու են  այս երկրում: Իմ մեղավորությունն է, որ իրենց շատացրել եմ,   ես իրենց հետ պայամագիր եմ կապում Հնդկաստանում, եթե իմ պայմաններն իրենց դուր չի գալիս,  եթե վատ եմ վերաբերվում, արդեն երեք տարի  ինչու են գալիս այստեղ,  վատ վարվեիկգայի՞ն ինձ մոտ աշխատելու: Ապահովված են  ամեն ինչով՝  տրամադրում ենք սնունդ, կացարան,  լոգարաններ, լվացքի  մեքենենար:  Իջևանի ցանկացած սուպերմարկետ կարող է ասել իրենք ինչ սնունդ են ուտում,  բոլորն էլ տեսնում են», - ասաց նա ու հայտնեց՝ նաև  պահանջ  կա, որ գործատուն  նաև հոգա անհրաժեշտ վիրահատական ծախսերը.«Բայց նման բան չկա պայմնագրում»: 

Մհեր Միրզոյանը նշեց, որ այսօր ակցիա իրականացրած հնդիկները չեն աշխատում.«Չեն  ուզում աշխատեն,  սպասում են իրենց պայմանները բավարարեմ,  ես չեմ կարող այդ  պայմաններով աշխատել, ընկերությանը ձեռք չի տալիս: Թող գնան իրենց երկիր,  մնացած աշխատավարձը  կարող եմ հաշվարկ անել՝  բարի ճանապարհ, գնացեք, ինչ եք ուզում ինձնից»

Մեր հարցին, արդյոք Հնդկաստանի քաղաքացիները չաշխատելը ֆինանսական վնաս չի բերում ընկերությանը, պատասխանեց.«Ես ավելի լավ է  այս կամպանիան կփակեմ ու վսյո, իմ մոտ աշխատում են 173 հայ, հայերը քիչ են գալիս, դա է խնդիրը, որ հնդիկների եմ բերում»: 

Իջևանի համանքապետարանից էլ Zarkerak.am-ին հայտնեցին, որ այս թեմայով բողոքներ չեն ստացել, խնդիրը մասնավորի դաշտում է: 

 

Մարիամ Մկրտչյան 

07 Օգոստոս, 2025 16:02
Վեր