Համացանցում անհեթեթության հասնող ենթադրություններ են շրջանառվում. Նազելի Բաղդասարյան Zarkerak - Համացանցում անհեթեթության հասնող ենթադրություններ են շրջանառվում. Նազելի Բաղդասարյան
Zarkerak Zarkerak - Համացանցում անհեթեթության հասնող ենթադրություններ են շրջանառվում. Նազելի Բաղդասարյան
Համացանցում անհեթեթության հասնող ենթադրություններ են շրջանառվում. Նազելի Բաղդասարյան

Համացանցում անհեթեթության հասնող ենթադրություններ են շրջանառվում. Նազելի Բաղդասարյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Համացանցում անհեթեթության հասնող ենթադրություններ են շրջանառվում, թե իբր վարչապետ Փաշինյանը Վաշինգտոնում դեմ է արտահայտվել Ադրբեջանում անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների կամ նրանց մի մասի վերադարձին։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

«Վարչապետը բազմիցս նշել է, որ ՀՀ ներկայացուցիչները տարբեր ձևաչափերի իրենց հանդիպումներում շարունակաբար բարձրացնում են այդ հարցը և փնտրում լուծումներ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը հարցը քննարկման առարկա է դարձել հենց վարչապետ Փաշինյանի նախաձեռնությամբ։

Ընդ որում, վարչապետը հարցի մասին խոսել է ամբողջության մեջ և ոչ թե մասնակի»,- պարզաբանել է նա։

Ավելի վաղ Բաղդասարյանը հայտնել էր՝ բոլոր այն պնդումներն ու հրապարակումները, թե Հայաստանը համաձայնվել է, համաձայնվում է կամ կհամաձայնվի «միջանցքային» լուծումների, պարզապես իրականությանը չեն համապատասխանում։  

11 Օգոստոս, 2025 12:04
Վեր