Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանը ստանում է ապաշրջափակված ճանապարհներ՝ մեր տարածքային ամբողջականության, սուվերենության ինքնիշխանության պահպանմամբ, որը կարևոր է մեր պետության զարգացման համար։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի, ԱՄՆ նախագահի ու Ադրբեջանի նախագահի կողմից ստորագրված համատեղ հռչակագրին։
«Խաղաղության պայմանագրի նախաստորագրումը մի շատ մեծ քայլ մոտեցնում է խաղաղությանը, ինչը կարծում եմ ՀՀ յուրաքանչյու քաղաքացու համար սպասված, ուրախալի և կարևոր իրադարձություն է»,-ասաց նա և նկատեց, որ նախկինում էլ կային չարագուշակ մեկնաբանություններ, սակայն պարզվեց, որ Հայաստանի համար ոչ մի սարսափելի, ողբերգական բան չկա։
«ՀՀ-ի համար բացվում են ճանապարհները, որոնք անցնելու են Ադրբեջանով, ապարշրջափակումը երկկողմանի պրոցես է»,-ասաց նա և նշեց, որ աշխատանքային խմբերը կձևավորվեն և այլ մանրամասները կներկայացվի, ինչին երկար սպասելու կարիք և անհրաժեշտություն չի լինի։
«Չորս հիմնական կետերի պահպանմամբ ճանապարհների ապաշրջափակմանը, եթե ինչ-որ մեկը իրեն թույլ կտա անվանել միջանցք, ապա դա շահարկում է»,-ասաց նա։


