Արաղչին ու Աբդելաթին քննարկել են Իրանի միջուկային խնդիրը Zarkerak - Արաղչին ու Աբդելաթին քննարկել են Իրանի միջուկային խնդիրը
Zarkerak Zarkerak - Արաղչին ու Աբդելաթին քննարկել են Իրանի միջուկային խնդիրը
Արաղչին ու Աբդելաթին քննարկել են Իրանի միջուկային խնդիրը

Արաղչին ու Աբդելաթին քննարկել են Իրանի միջուկային խնդիրը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Կահիրեում հանդիպել է Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդելաթիի հետ:

Քննարկվել է Իրանի և Եգիպտոսի երկկողմ հարաբերությունների զարգացումը: Կողմերը վերահաստատել են գործընթացը շարունակելու վճռականությունը՝ նպատակ ունենալով ամրապնդել հարաբերությունները երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:

Քննարկվել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները, մասնավորապես՝ Գազայում իրավիճակը: Նախարարներն անդրադարձել են նաև Իրանի միջուկային խնդրին: 

Հանդիպում է տեղի ունեցել նաև Իրանի և Եգիպտոսի արտգործնախարարների և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի միջև:

09 Սեպտեմբեր, 2025 21:36
Վեր