Անցում է կատարվում զարգացման և ինտեգրման քաղաքականությանը. ԱԳ փոխնախարարը մասնակցել է Փախստականների համաշխարհային ֆորումին Zarkerak - Անցում է կատարվում զարգացման և ինտեգրման քաղաքականությանը. ԱԳ փոխնախարարը մասնակցել է Փախստականների համաշխարհային ֆորումին
Zarkerak Zarkerak - Անցում է կատարվում զարգացման և ինտեգրման քաղաքականությանը. ԱԳ փոխնախարարը մասնակցել է Փախստականների համաշխարհային ֆորումին
Անցում է կատարվում զարգացման և ինտեգրման քաղաքականությանը. ԱԳ փոխնախարարը մասնակցել է Փախստականների համաշխարհային ֆորումին

Անցում է կատարվում զարգացման և ինտեգրման քաղաքականությանը. ԱԳ փոխնախարարը մասնակցել է Փախստականների համաշխարհային ֆորումին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Սեպտեբերի 9-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և բացման խոսքով հանդես է եկել Փախստականների համաշխարհային ֆորումին ՀՀ կողմից ստանձնած կամավոր հանձնառությունների իրականացմանը և հետագա գործողություններին նվիրված կլոր-սեղան քննարկմանը: Այս մասին տեղեկացրել է ԱԳ նախարարությունը:

 

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը բարձր է գնահատել Հայաստանում ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ առկա համագործակցությունը: ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է ՀՀ հանձնառությունն` ուղղված փախստականների կարիքների հասցեագրմանը:

 

Իր խոսքում Ռոբերտ Աբիսողոմոնյանն անդրադարձ է կատարել փախստականների խնդիրների հասցեագրման հարցում ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված և իրականացվող քայլերին՝ ընդգծելով, որ ներկայումս արտակարգ կարիքները հոգալուց անցում է կատարվում զարգացման և ինտեգրման քաղաքականությանը: Այս համատեքստում ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է միջազգային դոնոր գործընկերների աջակցությունն այս ոլորտում ծրագրերի իրագործման շարունակականությունն ապահովելու համար:

 

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ կողմից ստանձնած կամավոր հանձնառությունների իրականացման ընթացքին, ինչպես նաև նախանշվել են 2025-2027թթ. առաջնահերթ ուղղությունները:

 

Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ գերատեսչությունների, Հայաստանում հավատարմագրված ՄԱԿ գործակալությունների և դիվանագիտական ներկայացուցչությունների, ֆինանսատնտեսական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության, մասնավոր և գիտական հատվածի ներկայացուցիչներ:

10 Սեպտեմբեր, 2025 01:26
Վեր