Ինչ կատարվեց կրիպտոարժույթի շուկայում 24 ժամում, ով էր դրա հեղինակը և արդյոք տուժեց նաև հայաստանյան շուկան. մասնագետի դիտարկումները Zarkerak - Ինչ կատարվեց կրիպտոարժույթի շուկայում 24 ժամում, ով էր դրա հեղինակը և արդյոք տուժեց նաև հայաստանյան շուկան. մասնագետի դիտարկումները
Zarkerak Zarkerak - Ինչ կատարվեց կրիպտոարժույթի շուկայում 24 ժամում, ով էր դրա հեղինակը և արդյոք տուժեց նաև հայաստանյան շուկան. մասնագետի դիտարկումները
Ինչ կատարվեց կրիպտոարժույթի շուկայում 24 ժամում, ով էր դրա հեղինակը և արդյոք տուժեց նաև հայաստանյան շուկան. մասնագետի դիտարկումները

Ինչ կատարվեց կրիպտոարժույթի շուկայում 24 ժամում, ով էր դրա հեղինակը և արդյոք տուժեց նաև հայաստանյան շուկան. մասնագետի դիտարկումները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Մեկ բիթքոինը ներկա պահին 115 հազար է, երկու օր առաջ 119-ից իջավ 102 հազարի՝ ընդամենը մեկ ժամում, պանիկան այդտեղ սկսվեց: Հետո հաջորդ մեկ ժամվա ընթացքում բարձրացավ 110»,- Zarkerak.am-ի հետ զրույցում այս մասին ասաց CryptoBik օնլայն դպրոցի տնօրեն Հակոբ Գազազյանը՝ անդրադառնալով կրիպտոյի շուկայում վերջին օրերին տեղի ունեցած զարգացումներին:

Իսկ ինչ կատարվեց կրիպտոարժույթի շուկայում: Ըստ միջազգային պարբերականների, շաբաթ օրը կրիպտո շուկան ցնցվեց դրամատիկ անկումների պատճառով, որը համարվում է ամենակտրուկներից մեկը՝ հանգեցնելով ավելի քան 19 միլիարդ դոլարի կորստի,  շուկայում ավելի քան 1.6 միլիոն թրեյդերների լիկվիդացման:  Գումարային ահռելի կորսուստների ֆոնին՝ խոսվում է նաև ոլորտում խոշոր խաղացողների կողմից ինքնասպանությունների մասին:

Հակոբ Գազազյանի խոսքով, այս իրավիճակը կարող է և իրական լինել և մի քիչ էլ ուռճացվել՝ կրիպտոարժույթում ներգրավված անձանց էմոցիաների հետ խաղալու համար: Մեր զրուցակիցը բացատրեց, որ գործոնները մի քանիսը կարող են լինել.«Խոսվում է այն մասին, որ պատճառներից մեկն ԱՄՆ-ի կողմից Չինաստանի համար մաքսատուրքեր բարձրացնելն է: Իհարկե, սա կարող է ազդեցություն ունենալ, բայց մեկ օրում ամբողջ շուկան 70-80 տոկոսը «գցելն» արդեն մանիպուլյացիոն խաղ է.  հնարավոր է որոշել են  այս նորության ֆոնին ամբողջ շուկան մաքրել»:

Իսկ ու՞մ էր պետք միլիոնից ավելի տրեյդերների լիկվիդացնել, մասնագետը բացատրեց.«Շուկան բաժանվում է երկու տեսակի՝ ցուլային և արջային:  Ցուլային շուկան այն է, երբ ընդհանուր շուկան աճում է, իսկ արջային շուկան նվազման տենդենցն է: Հիմա մենք գտնվում ենք ցուլային շուկայում,  բայց  ժամանակ առ ժամանակ ցուլային շուկայում տեղի է ունենում ALT սեզոն (այսպես են կոչվում բոլոր կրիպտոնարժույթները՝ բացի բիթքոինից), սա այն է, երբ  նախ Բիթքոինը տատանում է տալիս, ապա կայունանում է, և  այն սկսում են փոխանցել ALT-երի մեջ՝ այսինքն այլ կրիպտոարժույթների և ALT-երը սկսում են բարձրանալ: Բայց մինչև այդ  տենդենցը լինի, պետք է  տեղի ունենա շուկայի ամբողջական  մաքրում,  սա  ինչ-որ չափով սովորական պրոցես է:  Վերջին անգամ եղել է 2020-ին՝ կորոնավիրուսի  ժամանակ: Բայց այս անգամ ավելի շատ գումար լիկվիդացավ, այսինքն՝ գումարն ամբողջությամբ դուրս եկավ,  մարդկանց հույսերը չարդարացվեցին, ովքեր  գործարք էին իրականացրել ու սպասում էին, որ շուկան պետք է աճի, հակառակը՝  հետընթաց գնաց»:

«Շուկայում գոյություն ունեն մարկետմեյքերներ, ովքեր շուկան կարողանում են որոշակի կառավարել, իրենք կոչվում են խոշոր  ձկներ՝ կետեր: Կրիպտոյում այսպես է, եթե գիտեն շուկան աճում է, բոլորը արագ-արագ սկսում են գումար դնել: Երբ  գալիս է ծայրահեղ ագահության շրջանը  և բոլորը փորձում են  «տորթից» կտոր ունենալ, մարկետմեյքերները շուկան ամբողջությամբ իջեցնում են: Նպատակը ո՞րն է մաքրելու. կետերի նպատակը ժամանակ առ ժամանակ գնումներ կատարելն է՝ շուկան գցելով,   իրավիճակ ստեղծելով, որ բոլորը  վախից ելնելով  վաճառեն, հետո իրենք նորից գնեն, այնուհետև դրական էմոցիաներ հաղորդելով նորից վաճառեն, շրջապտույտ է տեղի ունենում»:

Գազազյանի խոսքով, հիմա շուկան ինչ-որ չափով վախի մեջ է, բայց գնում է կայունացման: Ըստ նրա կրիպտորաժույթի շուկայում աշխարհաքաղաքական գործոնները մեծ տեղ են գրավում.«Երբ ԱՄՆ-ն պատերազմեց Իրանի դեմ, բիթքոինը 110 հազարից իջավ մոտ 76 հազար: Մարդիկ վախեցան, սկսեցին  իրենց գումարը հանել, մտածելով, որ կարող է սանկցիաներ  կլինեն» 

Մեր զրուցակիցը հայտնեց, որ  հայաստանյան շուկան էլ կորուստներից անմասն չի  մնացել.«Կան նաև շուկայից հասկացողներ, որոնք հասցրել են օգտվել, ոչ թե տուժել:   Եթե մեծ  փողեր կորցնողներ էլ լինեն, դա ոչ ոք չի իմանա, քանի որ  հրապարակային չէ: Կարող եմ ասել եմ, որ զարգացումները բոլորի վրա ազդել են, բայց  սա այն ոլորտն է, որ պետք է պատրաստ լինել թե կորստի, թե շահույթի»:

Նշենք, որ այս պահին 1 բիթքոինը 43,959,637.69  դրամ է: Ի դեպ, ամբողջ աշխարհում նախատեսված է արտադրել 21 միլիոն հատ բիթքոին, ներկա պահին շրջանառության մեջ է  դրված 19 միլիոն  900 հազարը:

 

Մարիամ Մկրտչյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

13 Հոկտեմբեր, 2025 14:11
Վեր