Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օր. 230 համայնքում կանցկացվեն միջոցառումներ Zarkerak - Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օր. 230 համայնքում կանցկացվեն միջոցառումներ
Zarkerak Zarkerak - Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օր. 230 համայնքում կանցկացվեն միջոցառումներ
Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օր. 230 համայնքում կանցկացվեն միջոցառումներ

Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օր. 230 համայնքում կանցկացվեն միջոցառումներ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հոկտեմբերի 17-ը հռչակվել է Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օր՝ համաձայն 2023 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 42-րդ նստաշրջանում ընդունված որոշման: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Նախաձեռնության շրջանակում արդեն երկրորդ տարին է՝ Հայաստանում նշվում է այդ խորհրդանշական օրը՝ արժևորելով ոչ նյութական մշակութային ժառանգության դերը հասարակության հոգևոր, մշակութային և ստեղծագործական ոլորտներում։

Տոնական միջոցառումները տարեցտարի ընդլայնվում են՝ ընդգրկելով ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտում գործող պետական և հասարակական կառույցների, ստեղծագործական խմբերի ու անհատ կրողների։ Այսկերպ առավել ընդգծվում է ժառանգության պահպանության, փոխանցման և հանրահռչակման կարևորությունը, ինչպես նաև բարձրացվում է հանրային իրազեկվածությունը մշակութային ժառանգության պահպանության, տարածման և փոխանցման հարցերում։

Այս տարի նախաձեռնությանը միացել է ՀՀ 10 մարզի 230 համայնքի շուրջ 360 կազմակերպություն՝ պետական կրթական ու մշակութային հաստատություններ, հասարակական կազմակերպություններ և անհատներ։

Օրվա խորհրդին համահունչ՝ համայնքներում կանցկացվեն բազմազան մշակութային միջոցառումներ՝ ցուցահանդեսներ, ներկայացումներ, վարպետության դասեր, պարային և երաժշտական միջոցառումներ, որոնց նպատակն է արժևորել ՀՀ պետական և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկերում գրանցված ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքները։

ՀՀ համայնքներում իրականացվող միջոցառումների մասին կարելի է տեղեկանալ կից ցանկերի միջոցով։

16 Հոկտեմբեր, 2025 13:02
Վեր