ՀՀ-ում կրծքագեղձի քաղցկեղի թվերն աճում են. որ տարածաշրջաններն են առաջատար, ովքեր են թիրախում  և ինչպես է պետությունը պայքարում դարի չարիքի դեմ Zarkerak - ՀՀ-ում կրծքագեղձի քաղցկեղի թվերն աճում են. որ տարածաշրջաններն են առաջատար, ովքեր են թիրախում և ինչպես է պետությունը պայքարում դարի չարիքի դեմ
Zarkerak Zarkerak - ՀՀ-ում կրծքագեղձի քաղցկեղի թվերն աճում են. որ տարածաշրջաններն են առաջատար, ովքեր են թիրախում և ինչպես է պետությունը պայքարում դարի չարիքի դեմ
ՀՀ-ում կրծքագեղձի քաղցկեղի թվերն աճում են. որ տարածաշրջաններն են առաջատար, ովքեր են թիրախում  և ինչպես է պետությունը պայքարում դարի չարիքի դեմ

ՀՀ-ում կրծքագեղձի քաղցկեղի թվերն աճում են. որ տարածաշրջաններն են առաջատար, ովքեր են թիրախում և ինչպես է պետությունը պայքարում դարի չարիքի դեմ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ-ում 2024-ին 1634 կնոջ մոտ ախտորոշվել է կրծքագեղձի քաղցկեղ: Ամենաբարձր ցուցանիշներն արձանագրված են  60-74 տարիքային խմբում, ամենացածր ցուցանիշները՝ 20-29 տարիքային խմբում: 2024-ին քաղցկեղի ընդհանուր դեպքերը կազմել են 70961, կանանց մոտ՝ 42247: Կրծքագեղձի քաղցկեղի դեպքերը կազմել են 15991, որից 15661-ը՝ կանանց շրջանում: 100 հազար բնակչի հաշվով  2604 կնոջ մոտ ախտորոշված է քաղցկեղ, 100 հազար բնակչի հաշվով 965 կնոջ մոտ կրծքագեղձի քաղցկեղ: 2024-ին կրծքագեղձի քաղցկեղից բուժվողների թիվը կազմել է 1428:

Հիվանդության առաջին անգամ ախտորոշման ցուցանիշներով առաջատար է Երևանը՝ 811 դեպք, հաջորդում է Շիրակը, Արարատը, Արմավիրը, Կոտայքը:

Վերջին տարիներին կրծքագեղձի քաղցկեղի ցուցանիշները աճել են. 2022-ին 13242 կին էր ապրում այս ախտորոշմամբ, 2023-ին՝ 14336:

Հոկտեմբերը կրծքագեղձի քաղցկեղի իրազեկան ամիսն է: 2024-ին չարորակ նորագոյացությունների  ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են   կրծքագեղձի քաղցկեղի դեպքում,  հաջորդում են արգանդի մարմնի, ձվարանի,  մաշկի, հաստ աղիքի   չարորակ նորագոյացությունները: 

«Կրծքագեղձի քաղցկեղի զարգացմանը նպաստող հիմնական ռիսկի գործոնները բազմաթիվ են, ամենապացուցվածներից են՝ ավելորդ քաշը, ֆիզիկական պասիվությունը, ժառանգական նախատրամադրվածությունը և որոշ հորմոնալ գործոններ»,- Zarkerak.am-ին հայտնեցին Առողջապահության ազգային ինստիտուտից: 

Վստահեցրին՝ Հայաստանի առողջապահական համակարգը վերջին տարիներին զգալի առաջընթաց է գրանցել կրծքագեղձի  քաղցկեղի կանխարգելման, վաղ հայտնաբերման և բուժման ոլորտում.«Վերջին տեխնոլոգիաների ներդրումը, մասնագիտացված կենտրոնների զարգացումը և բարձր որակավորում ունեցող  մասնագետների պատրաստումը թույլ են տվել, որ Հայաստանը տարածաշրջանում արդեն զբաղեցնի առաջատար դիրք՝ հատկապես վիրաբուժական ճշգրտության և համալիր բուժական մոտեցումների մակարդակով»:

«Կրծքագեղձի քաղցկեղը վաղ փուլում հայտնաբերման դեպքում 1-2 ունի բարձր բուժելիություն: Լիարժեք ապաքինման և երկարատև անախտադարձային ապրելիության ցուցանիշը հասնում է 80-95 տոկոսի, ինչը համադրելի է առաջատար երկրների տվյալների հետ»:

Տեղեկացրին, որ Առողջապահության նախարարության և շվեյցարական դեղագործական կազմակերպության միջև կնքված պայմանագրի շնորհիվ 2020-ից մեկնարկել է կրծքագեղձի քաղցկեղի համար նախատեսված դեղամիջոցով բուժման ծրագիրը,  2020-2025-ին դրանով բուժում է ստացել 1274 պացիենտ:

Ինստիտուտից ներկայացրին, որ չարորակ նորագոյացությունների վիրահատական բուժման ծառայությունները ընդգրկված են ամբողջ  բնակչության պետության կողմից երաշխավորված անվճար տրամադրվող  բժշկական օգնության և սպասարկման ծավալներում, իսկ ուռուցքաբանական հիվանդությունների ճառագայթային և քիմիաթերապևտիկ բժշկական օգնության ծառայություններն ընդգրկված են ամբողջ բնակչությանը արտոնյալ պայմաններով տրամադրվող պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման ծավալներում:

«Բնակչության սոցիալապես անապահով և հատուկ խնբերում ընդգրկվածների չարորակ ուռուցքաբանական հիվանդների քիմիաթերապևտիկ բուժման համար սահմանված է դեղամիջոցների ոչ ավելի քան  առաջին քիմիաթերապիայի սեանսից սկսած մեկ  տարվա ընթացքում տարեկան 300 հազար դրամ, իսկ բնակչության սոցիալապես անապահով և հատուկ խմբերում չընդգրկվածների համար առաջին քիմիաթերապիայի սեանսից սկած մեկ տարվա ընթացքում տարեկան միջինը 150 հազար դրամի չափով»:

Հայտնեցին նաև, որ չարրորակ նորագոյացություններ ունեցող անձանց պետության կողմից երաշխավորված անվճար պայմաներով տրամադրվում են արտահիվանդանոցային հատուկ ևդժվարամաչելի ախտորոշիչ հետազոտություններ:

Առողջապահության նախարարության կողմից՝ հաստատված կարգով սահմանվել է սքրինինգային հետազոտությունների իրականացման և փոխհատուցման ընթացակարգը, ինչպես նաև սքրինինգային ծառայություններ իրականացնող բժշկական կազմակերպությունների ցանկը.«Ծրագրին կարող են մասնակցել 45-68 տարեկան կանայք, նպատակն է կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերումը, կանխարգելման և բուժման արդյունավետության բարելավումը,  որոնք կնպաստեն ապրելության ցուցանիշի և կյանքի որակի բարելավմանը, ներառում է բժշկական խորհրդատվություն և զննում, մամոգրաֆիկ հետազոտություն, անհրաժեշտության դեպքում լրացուցիչ հետազոտություններ և մասնագիտական հսկողություն»: 

Ահա այն հիմնական ազդանշանները, որոնց պետք է հուշեն կրծքագեղձի քաղցկեղի կասկածով դիմել բժշկի. կրծքագեղձում գոյացություն՝ կոշտուկ կամ պնդացում, որը շոշափելիս տարբերվում է շրջակա հյուսվածքից, կրծքագեղձի չափի, ձևի կամ տեսքի փոփոխություն, կրծքագեղձը մաշկի փոփոխություններ՝ ծալքեր, փոսիկներ և այլն, ներքաշված պտուկ պտուկը շրջապատող մաշկի պիգմենտացված շրջանի (արեոլա) կամ կրծքագեղձի մաշկի թեփոտում, ցանավորում, կեղևակալում, կրծքագեղձի մաշկի կարմրություն կամ կետային կնճռոտում՝ նման նարնջի կեղևից, ցավ կրծքագեղձում կամ թևատակում, որոնք կապ չունեն դաշտանային ցիկլի հետ:

Մարիամ Մկրտչյան

 

 

 

 

31 Հոկտեմբեր, 2025 15:18
Վեր