Տանզանիայի նախագահը վերընտրվել է՝ ստանալով ձայների ավելի քան 97 տոկոսը Zarkerak - Տանզանիայի նախագահը վերընտրվել է՝ ստանալով ձայների ավելի քան 97 տոկոսը
Zarkerak Zarkerak - Տանզանիայի նախագահը վերընտրվել է՝ ստանալով ձայների ավելի քան 97 տոկոսը
Տանզանիայի նախագահը վերընտրվել է՝ ստանալով ձայների ավելի քան 97 տոկոսը

Տանզանիայի նախագահը վերընտրվել է՝ ստանալով ձայների ավելի քան 97 տոկոսը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Տանզանիայի գործող նախագահ Սամիա Սուլուխուն հաղթել է չորեքշաբթի տեղի ունեցած նախագահի ընտրությունում՝ ստանալով ընտրողների ձայների 97,66 տոկոսը, հայտնում Է Bloomberg-ը:

Երկրում նախագահի ընտրության ֆոնին արդեն 3 օր է՝ զանգվածային ցույցեր են: Ընդդիմությունը մեղադրում է 2021 թվականից նախագահի պաշտոնը զբաղեցնող Սամիա Սուլուհուին իր երկու հիմնական հակառակորդների իրավունքները ոտնահարելու և ընտրությունների արդյունքները կեղծելու փորձի համար։

Ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել: Իրավապահներն արցունքաբեր գազ և այլ միջոցներ են կիրառել հավաքվածներին ցրելու համար: Արևմտյան ԶԼՄ-ները, վկայակոչելով Տանզանիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցության աղբյուրը, հայտնում են, որ բողոքի ակցիաների ընթացքում հարյուրավոր մարդիկ են զոհվել, այդ թիվը կարող է հասնել 700-ի: Reuters-ի տեղեկությամբ՝ երկրի տարբեր մասերում անջատվել է համացանցը, պարետային ժամը երկարաձգվել է։

ՄԱԿ-ը կոչ է արել Տանզանիայի անվտանգության ուժերին զերծ մնալ անհամաչափ ուժի կիրառումից, Մեծ Բրիտանիայի, Կանադայի և Նորվեգիայի արտաքին գործերի նախարարները համատեղ հայտարարություն են տարածել՝ հորդորելով Տանզանիայի իշխանությանը զսպվածություն ցուցաբերել և հարգել խոսքի ազատությունը։

01 Նոյեմբեր, 2025 16:49
Վեր