Աշոտ Մովսիսյանը՝ ոսկե մեդալակիր Zarkerak - Աշոտ Մովսիսյանը՝ ոսկե մեդալակիր
Zarkerak Zarkerak - Աշոտ Մովսիսյանը՝ ոսկե մեդալակիր
Աշոտ Մովսիսյանը՝ ոսկե մեդալակիր

Աշոտ Մովսիսյանը՝ ոսկե մեդալակիր

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնություններն ավարտված են:

Մ23 տարեկանների գերծանր քաշայինների պայքարում Հայաստանը ներկայացրեց Աշոտ Մովսիսյանը: Պոկում վարժությունում նա բարձրացրեց 160 կգ, 165 կգ, 168 կգ: Այս վարժությունում Մովսիսյանը բրոնզե մեդալակիր էր: Հրում վարժությունում մեր ծանրորդ գլխավերևում պահեց 210 կգ, 216 կգ: Այս ձևում նա առաջինն էր:

Երկամարտի 384 կգ արդյունքով` Աշոտ Մովսիսյանը դարձավ Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր:

04 Նոյեմբեր, 2025 22:36
Վեր