Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը կգործուղվի Ֆրանսիա և Կիպրոս։
Այս մասին կարգադրություններ է ստորագրել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
Արուսյակ Ջուլհակյանը նոյեմբերի 12-15-ը Կիպրոսի Հանրապետության Լիմասոլ քաղաքում կմասնակցի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) շրջանակում կազմակերպվող «Խորհրդարաններում էթիկայի և ամբողջականության ամրապնդում» ծրագրի աշխատանքներին, իսկ նոյեմբերի 17-20-ը Ֆրանսիայի Հանրապետության Ստրասբուրգ քաղաքում կմասնակցի ԵԽԽՎ շրջանակում Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի նիստի աշխատանքներին։


