Կա՛մ սխալ հաշվարկի հետևանք, կա՛մ սադրանք Իրանի հակառակորդների կողմից․ ինչո՞ւ են Թուրքիայում իրանական հրթիռներ հայտնվում․ Պետրոսյան Zarkerak - Կա՛մ սխալ հաշվարկի հետևանք, կա՛մ սադրանք Իրանի հակառակորդների կողմից․ ինչո՞ւ են Թուրքիայում իրանական հրթիռներ հայտնվում․ Պետրոսյան
Zarkerak Zarkerak - Կա՛մ սխալ հաշվարկի հետևանք, կա՛մ սադրանք Իրանի հակառակորդների կողմից․ ինչո՞ւ են Թուրքիայում իրանական հրթիռներ հայտնվում․ Պետրոսյան
Կա՛մ սխալ հաշվարկի հետևանք, կա՛մ սադրանք Իրանի հակառակորդների կողմից․ ինչո՞ւ են Թուրքիայում իրանական հրթիռներ հայտնվում․ Պետրոսյան

Կա՛մ սխալ հաշվարկի հետևանք, կա՛մ սադրանք Իրանի հակառակորդների կողմից․ ինչո՞ւ են Թուրքիայում իրանական հրթիռներ հայտնվում․ Պետրոսյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Երբ մի պետություն մի քանի ուղղություններով պատերազմի մեջ է, նման միջադեպերից խուսափելը գրեթե անհնար է: Ակնհայտ է մի բան, որ Իրանը չի ցանկանում Թուրքիային ևս ներքաշել պատերազմի մեջ և ընդլայնել հակառակորդների շրջանակը, հետևաբար այս պայմաններում գրեթե կասկածից վեր է, որ պարբերաբար Թուրքիայի տարածքում իրանական հրթիռների հայտնվելը կա՛մ սխալ հաշվարկների հետևանք է, կա՛մ էլ սադրանք Իրանի հակառակորդների կողմից»,- Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց արևելագետ Արմեն Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ արդեն երկրորդ անգամ ՆԱՏՕ-ի ուժերը խոցել են Թուրքիայի օդային տարածք մտած իրանական բալիստիկ հրթիռները:

Ըստ Պետրոսյանի՝ Թուրքիայի արձագանքը շատ բնական և օբյեկտիվ է. «Թուրքիան իր հերթին պետք է նախ և առաջ ամրապնդի իր դիրքերը տարածաշրջանում և աշխարհում, մեծացնի վստահությունն իր ուժային և քաղաքական կարողությունների նկատմամբ տարածաշրջանում ու սեփական հանրության շրջանում և ավելի ամրապնդի իր ռազմավարական դիրքավորումն այս հակամարտության շրջանակներում, որն է չեզոքությունը և հնարավորության դեպքում միջնորդության իրականացումը»:

Արմեն Պետրոսյանի դիտարկմամբ՝ Թուրքիան երկու պարագայում կարող է ներգրավվել այս պատերազմի մեջ. «Դա կլինի, երբ Իրանն ինքը թիրախավորի Թուրքիայի տարածքը՝ վստահ լինելով, որ Թուրքիայի տարածքն օգտագործում են իր հակառակորդները, այսինքն՝ նույն ՆԱՏՕ-ի ռազմաբազներն օգտագործում են ակտիվ ռազմական գործողություններ իրականանցելու համար: Երկրորդը, եթե Թուրքիան տեսնի, որ կա ռազմավարական հնարավորություն այդ հակամարտությունից ավելի մեծ օգուտներ քաղել և իր հաշվարկներով արդեն ներքաշվել պատերազմի մեջ հստակ և չափելի ձեռքբերումներ ունենալու նպատակով: Սակայն սա այս պահին ամենաանհավանական սցենարն է»:

Պետրոսյանը նաև նշեց, որ Թուրքիայից հասկանում են, որ այդ քայլն Իրանի կողմից միտումնավոր չի արվել և եթե հակառակը լիներ, իրենք նախահարձակ կլինեին և շատ ավելի մեծ հաջողություններ կունենային. «Քանի որ այս պահին Թուրքիան պատասխանելու տրամադրվածություն ու նպատակ չունի, դրա համար սահմանափակվում է հռետորաբանությամբ»:

Անդրադառնալով Իսրայել-Իրան պատերազմի ընթացքին՝ արևելագետն ասաց. «Պատերազմի ավարտի հետ կապված առաջիկա գոնե մեկ շաբաթվա ընթացքում որևէ հիմքեր չկան, իսկ արվող հայտարարությունները գուցե քարոզչական և քաղաքական հիմքեր են որևէ պահի պատերազմը դադարեցնելու համար: Ամուր դիրքերում հարձակվող կողմն է, Իրանը ռազմավարական առումով  էականորեն թուլացել է և  նրանց միակ ձեռքբերումն այս պահին այն է, որ վարչակարգը դեռևս անսասան է»:

 

Աննա Բզնունի

10 Մարտ, 2026 14:21
Վեր