Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հարցազրույց է տվել РИА Новости-ին, որի ընթացքում խոսել է ռուս-ամերիկյան հարաբերությունների և Ուկրաինայի հարցով Վաշինգտոնի հետ շփումների մասին։
Հարցազրույցում Լավրովն անդրադարձել է նաև ԱՄՆ-ի արձագանքին՝ ռազմավարական հարձակողական զենքերի մասին պայմանագրի (ՌՀԶՊ) վերաբերյալ առաջարկի և դրա ճակատագրի, ինչպես նաև սառեցված ռուսաստանյան ակտիվների Ուկրաինային փոխանցման դեպքում Ռուսաստանի պատասխանին։
Բացի այդ, նախարարը պատասխանել է ռուս-ամերիկյան հարաբերությունների վիճակի, երկկողմ «գրգռիչների» շուրջ երկխոսության և Ուկրաինայի վերաբերյալ հարցերին, ինչպես նաև այն հարցին, թե որքան ժամանակ կողմերը ստիպված կլինեն վերականգնել հարաբերությունները ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմից հետո։


