Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող «Կարմիր կամուրջ» հուշարձանն ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներից հետո բացվում է։ Նոյեմբերի 17-ին՝ ժամը 18:00-ին, տեղի կունենա Երևանի պատմական Կարմիր կամրջի բացման և «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի ամփոփման միջոցառումը (հասցե՝ Ոսկերիչների 5, «Կարմիր կամուրջ» հուշարձանի տարածք): Նախատեսվում է համերգ Jam session ձևաչափով:
Հուշարձանի ամրակայումն իրականացվել է ԿԳՄՍ նախարարության ու բարերարի միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակում: Կարմիր կամուրջը հանրապետական նշանակության հուշարձան է, գտնվում է Հրազդան գետի վրա։ Այն Երևանում պահպանված ամենահին կամուրջն է։ 1655 թ․ կամուրջը նկարել է ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Բատիստ Տավերնյեն, ըստ որի՝ կամուրջը եռակամար է եղել։
Միջոցառման մուտքն ազատ է։


