ՃՏՊ Իջևան-Երևան ավտոճանապարհին․ 3 տուժած կա Zarkerak - ՃՏՊ Իջևան-Երևան ավտոճանապարհին․ 3 տուժած կա
Zarkerak Zarkerak - ՃՏՊ Իջևան-Երևան ավտոճանապարհին․ 3 տուժած կա
ՃՏՊ Իջևան-Երևան ավտոճանապարհին․ 3 տուժած կա

ՃՏՊ Իջևան-Երևան ավտոճանապարհին․ 3 տուժած կա

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Դեկտեմբերի 16-ին, ժամը 19։36-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Փրկարար ծառայությունից հայտնում են՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Honda» և «Lada» մակնիշների ավտոմեքենաները․ երեք տուժած տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Lada» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

16 Դեկտեմբեր, 2025 23:13
Վեր