Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասել է Ղարաբաղի հարցն էր թոկ՝ Հայաստանի վզին և այդ հարցը թոկ սարքելու համար ամենակարևոր գործող անձանցից մեկը եղել է Ձեր ղեկավարը ՝ Ռոբերտ Քոչարյանը: Ընդ որում, ումից որ այսօր դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքով պահանջվող հայցագինը մոտավորապես այնքան է, ինչքան հիմա պետությունը վարկ է վերցնում Ղարաբաղից տեղահանվածների բնակարանային խնդիրները ապահովելու համար»,- ԱԺ-ում այս մասին ասաց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ դիմելով «Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանին:
«Պետությունը 250 միլիոն դոլար վարկ է վերցնում, որ Ղարաբաղից տեղահանվածների բնակարանային հարցերը լուծի, Ռովերտ Քոչարյանի՝ ապօրինի գույքով միայն հաստատված հայցագինը կազմում է 200 միլիոն դոլար, Ղարաբաղից ոչ բռնի տեղահանված Ռոբերտ Քոչարյանի, որ եկել այստեղ դարձել է դոլարային մուլտիմիլիոնատեր»,- ասաց Կոնջորյանը:


