Ձյուն, մառախուղ. Իրավիճակը ՀՀ ճանապարհներին Zarkerak - Ձյուն, մառախուղ. Իրավիճակը ՀՀ ճանապարհներին
Zarkerak Zarkerak - Ձյուն, մառախուղ. Իրավիճակը ՀՀ ճանապարհներին
Ձյուն, մառախուղ. Իրավիճակը ՀՀ ճանապարհներին

Ձյուն, մառախուղ. Իրավիճակը ՀՀ ճանապարհներին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։

Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հաշվի առնելով քարաթափման վտանգը, օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ է երթևեկության համար։

Քաջարան, Գորիս, Կապան քաղաքներում, Տաթև-Լծեն ավտոճանապարհին, Շինուհայր գյուղում և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն։

Քաջարան, Գորիս քաղաքներում և «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է։

«Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- նշվում է ՀՀ ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։

 

16 Դեկտեմբեր, 2025 23:45
Վեր