Ինչպես է Երևանը դառնում «խելացի». Ավինյանը մանրամասնում է Zarkerak - Ինչպես է Երևանը դառնում «խելացի». Ավինյանը մանրամասնում է
Zarkerak Zarkerak - Ինչպես է Երևանը դառնում «խելացի». Ավինյանը մանրամասնում է
Ինչպես է Երևանը դառնում «խելացի». Ավինյանը մանրամասնում է

Ինչպես է Երևանը դառնում «խելացի». Ավինյանը մանրամասնում է

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պատասխանել է քաղաքացիներին մեկի հարցին՝ ի՞նչ առաջընթաց է գրանցվել Երևանը «խելացի քաղաք» դարձնելու ուղղությամբ։

 

«Մենք արել ենք երեք հիմնական կարևոր ծրագրեր։ Ստեղծել ենք «Ակտիվ քաղաքացի» հավելվածը, որով դուք կարողանում եք մեզ հանձնարարել աշխատանք և ամենասեղմ ժամկետներում մենք իրականացնում ենք այդ աշխատանքը և տեղից ձեզ ուղարկում փաստական տվյալներ։

 

Երկրորդ ուղղությունը վերաբերում է GIS համակարգին, որը ներքին կառավարման համակարգ է և հնարավորություն է տալիս ստեղծել տարատեսակ էլեկտրոնային քարտեզներ, որոնցով մենք կարողանում ենք վերլուծել մեր խնդիրները և դրանց արագ լուծումներ տալ։

 

Երրորդ ուղղությունը, այս բոլոր տվյալների համադրությամբ մենք կարողանում ենք ստանալ մեծ տվյալների վերլուծություն։ Այդ վերլուծությունը նույնպես ծառայում է քաղաքին և քաղաքի խնդիրների լուծմանը»,-նշել է քաղաքապետը։

 

16 Դեկտեմբեր, 2025 22:56
Վեր