Հայաստանն արդեն մեկ տարի միացել է «Ազատություն առցանց կոալիցիային»՝ պաշտպանելու առցանց ազատությունը. Պարույր Հովհաննիսյան Zarkerak - Հայաստանն արդեն մեկ տարի միացել է «Ազատություն առցանց կոալիցիային»՝ պաշտպանելու առցանց ազատությունը. Պարույր Հովհաննիսյան
Zarkerak Zarkerak - Հայաստանն արդեն մեկ տարի միացել է «Ազատություն առցանց կոալիցիային»՝ պաշտպանելու առցանց ազատությունը. Պարույր Հովհաննիսյան
Հայաստանն արդեն մեկ տարի միացել է «Ազատություն առցանց կոալիցիային»՝ պաշտպանելու առցանց ազատությունը. Պարույր Հովհաննիսյան

Հայաստանն արդեն մեկ տարի միացել է «Ազատություն առցանց կոալիցիային»՝ պաշտպանելու առցանց ազատությունը. Պարույր Հովհաննիսյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթաժողովի արդյունքների իրագործման ընդհանուր վերանայման (WSIS+20) մասով բարձր մակարդակի հանդիպմանը ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընդգծել է միջազգային գործընկերության առանցքային դերը՝ տեխնոլոգիական արագընթաց վերափոխումների, այդ թվում՝ արհեստական բանականության զարգացման պայմաններում, միաժամանակ` նկատի առնելով տեղեկատվական ոլորտում առաջացող հնարավորություններն ու մարտահրավերները՝ առկա թվային բացերը լրացնելու և տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն ամրապնդելու համատեքստում։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությունը:

 

Առանձնանշվել է արդար, խաղաղ և ներառական հասարակությունների խթանման, խաղաղության և անվտանգության, մարդու իրավունքների և կայուն զարգացման առաջմղման հանձնառությունը։

 

 

Իր ելույթում դեսպան Հովաննիսյանը նկատել է, որ լինելով բազմակողմ համագործակցության ջատագով` Հայաստանը արդեն մեկ տարի է, ինչ միացել է «Ազատություն առցանց կոալիցիային»՝ պաշտպանելու առցանց ազատությունը՝ փորձի փոխանակման և երկխոսության միջոցով:

 

2025թ. ապրիլից Հայաստանի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ի և «Իզմիրլյան» բարեգործական հիմնադրամի հետ համագործակցաբար, իրականացրել է երեխաների իրավունքների պաշտպանությանն ու թվային գրագիտության ու անվտանգության առաջմղմանն ուղղված նախաձեռնություններ` այդ թվում՝ ներկայացնելով «Երեխաների առցանց անվտանգության ճանապրհային քարտեզը»։

17 Դեկտեմբեր, 2025 10:04
Վեր