Ամեն ինչ դեռ առջևում է, ավելի ենք բարելավելու մեր խաղը․ Արթուր Սերոբյան Zarkerak - Ամեն ինչ դեռ առջևում է, ավելի ենք բարելավելու մեր խաղը․ Արթուր Սերոբյան
Zarkerak Zarkerak - Ամեն ինչ դեռ առջևում է, ավելի ենք բարելավելու մեր խաղը․ Արթուր Սերոբյան
Ամեն ինչ դեռ առջևում է, ավելի ենք բարելավելու մեր խաղը․ Արթուր Սերոբյան

Ամեն ինչ դեռ առջևում է, ավելի ենք բարելավելու մեր խաղը․ Արթուր Սերոբյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Աշխարհի 2026թ․ առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի 5-րդ տուրի Հայաստան-Հունգարիա հանդիպումից հետո մեր ընտրանու հարձակվող Արթուր Սերոբյանը հետխաղային մեկնաբանություն է տվել ՀՖՖ մամուլի ծառայությանը։

«Շատ լավ հանդիպում անցկացրեցինք, երկրորդ խաղակեսում տիրում էինք խաղին, ոչ պարտադիր գոլ բաց թողեցինք, բայց սա ֆուտբոլ է, կարծում եմ՝ արժանի չէինք պարտության, բայց չկարողացանք գոլ խփել։ Շարժվում ենք առաջ, պատրաստվում ենք մյուս հանդիպմանը։

Բոլորը տեսնում են խաղադաշտում, թե ինչ է փոխել Եղիշե Մելիքյանը, կարծում եմ՝ հիմա լրիվ ուրիշ ֆուտբոլ ենք խաղում։ Այսօր ինքներդ տեսաք, որ երկրորդ խաղակեսում լրիվ տիրում էինք գնդակին Հունգարիայի նման հավաքականի հետ խաղում։ Ամեն ինչ դեռ առջևում է, ավելի ենք բարելավելու մեր խաղը»,- ասել է Սերոբյանը ՀՖՖ-ի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում։

15 Նոյեմբեր, 2025 17:48
Վեր