Իրանի նախագահը հրամանագիր է ստորագրել արժույթի անվանական արժեքի վերաբերյալ Zarkerak - Իրանի նախագահը հրամանագիր է ստորագրել արժույթի անվանական արժեքի վերաբերյալ
Zarkerak Zarkerak - Իրանի նախագահը հրամանագիր է ստորագրել արժույթի անվանական արժեքի վերաբերյալ
Իրանի նախագահը հրամանագիր է ստորագրել արժույթի անվանական արժեքի վերաբերյալ

Իրանի նախագահը հրամանագիր է ստորագրել արժույթի անվանական արժեքի վերաբերյալ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հրամանագիր է ստորագրել արժույթի անվանական արժեքի վերաբերյալ։

«Իրանի Իսլամական Հանրապետության սահմանադրության 123-րդ հոդվածը կիրառելու նպատակով Մասուդ Փեզեշքիանը Կենտրոնական բանկին տեղեկացրել է «Կենտրոնական բանկի մասին» օրենքի 58-րդ հոդվածի (a) կետի փոփոխության ուժի մեջ մտնելու մասին (որը նախատեսում է ազգային արժույթի անվանական արժեքը - խմբ.)»,- ասվում է նախագահի աշխատակազմի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Ավելի վաղ հրապարակված տեքստի համաձայն՝ ռիալը կմնա որպես ազգային արժույթ։  Այն կբաժանվի 100 կերանի՝ ավելի փոքր միավորի, որը կրում է ազգային արժույթի պատմական անվանումը։ Խորհրդարանի կողմից հաստատված արժույթին աստիճանական անցումը կտևի երեք տարի, որի ընթացքում թույլատրվելու են ինչպես հին, այնպես էլ նոր տեսակի թղթադրամները։

22 Նոյեմբեր, 2025 18:22
Վեր