Զարեհ Սինանյանը և Մոլդովայի խորհրդարանի նախագահը քննարկել են Հայաստան-Մոլդովա հարաբերությունների սերտացմանը վերաբերող հարցեր Zarkerak - Զարեհ Սինանյանը և Մոլդովայի խորհրդարանի նախագահը քննարկել են Հայաստան-Մոլդովա հարաբերությունների սերտացմանը վերաբերող հարցեր
Zarkerak Zarkerak - Զարեհ Սինանյանը և Մոլդովայի խորհրդարանի նախագահը քննարկել են Հայաստան-Մոլդովա հարաբերությունների սերտացմանը վերաբերող հարցեր
Զարեհ Սինանյանը և Մոլդովայի խորհրդարանի նախագահը քննարկել են Հայաստան-Մոլդովա հարաբերությունների սերտացմանը վերաբերող հարցեր

Զարեհ Սինանյանը և Մոլդովայի խորհրդարանի նախագահը քննարկել են Հայաստան-Մոլդովա հարաբերությունների սերտացմանը վերաբերող հարցեր

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Մոլդովա կատարած աշխատանքային այցի երկրորդ օրը հանդիպել է Մոլդովայի խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուի, ՄՀ միջէթնիկական հարաբերությունների գործակալության տնօրեն Վյաչեսլավ Ռյաբչինսկիի և ՄՀ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

 

Ինչպես հայտնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից, Զարեհ Սինանյանը Մոլդովայի խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուի հետ հանդիպման սկզբում շնորհավորել է վերջինիս՝ ընտրություններում հաղթանակի առթիվ և ընդգծել Հայաստան-Մոլդովա հարաբերությունների զարգացման կարևորությունը։

ՄՀ խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուն շնորհակալություն է հայտնել գլխավոր հանձնակատարին Մոլդովա կատարած այցի համար և ընդգծել այցի կարևորությունը երկու երկրների միջև սփյուռքյան համայնքների հետ կապերի ամրապնդման և հայրենադարձությանը միտված նախաձեռնությունների փորձի փոխանակման, ինչպես նաև երկկողմ փոխգործակցության սերտացման համատեքստում: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Մոլդովա հարաբերությունների սերտացմանը, ինչպես նաև տարբեր ուղղություններով երկկողմ փոխգործակցության ընդլայնմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։

Նույն օրը Զարեհ Սինանյանը հանդիպել է նաև Մոլդովայի Հանրապետության միջէթնիկական հարաբերությունների գործակալության տնօրեն Վյաչեսլավ Ռյաբչինսկիին: Հանդիպման ընթացքում Վյաչեսլավ Ռյաբչինսկին ներկայացրել է Մոլդովայի Հանրապետության ազգային փոքրամասնությունների վերաբերյալ տվյալները և նշել, որ նրանք կազմում են բնակչության շուրջ 14%-ը: Համաձայն տարբեր գնահատականների՝ Մոլդովայում հայկական համայնքի թիվը կազմում է շուրջ 10 հազար մարդ։

 

Քննարկման առանցքում է եղել գործակալության ենթակայության ներքո գործող կոորդինացիոն խորհրդի աշխատանքներում Մոլդովայում գործող բոլոր հայ համայնքային կառույցների ներգրավվածության հնարավորությունը: Անդրադարձ է կատարվել նաև ազգային փոքրամասնությունների՝ երկրում լեզվին առնչվող քաղաքականությունների մշակման մասնակցությանն ու ներգրավվածությանը:

 

Զարեհ Սինանյանը և Վյաչեսլավ Ռյաբչինսկին քննարկել են նաև հայ համայնքի կյանքի ակտիվացմանն ուղղված հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ հայկական ֆուտբոլային թիմերի ստեղծման և համայնքային մարզական մրցաշարերի անցկացման հնարավորությունները։ Հատուկ անդրադարձ է կատարվել Մոլդովայում հայկական պատմական ժառանգության պահպանմանն ուղղված հարցերին: Վյաչեսլավ Ռյաբչինսկին զրույցի ընթացքում հայտնել է Մոլդովայի պատրաստակամությունը՝ աջակցելու նաև Ուկրաինայի հայ համայնքին:

 

Գլխավոր հանձնակատարի երկօրյա այցը Մոլդովա եզրափակվել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումով, որի ընթացքում համայնքին են ներկայացվել գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերն ու նախաձեռնությունները:

 

Հանդիպման ավարտին տեղի է ունեցել հարցուպատասխան, որի ընթացքում գլխավոր հանձնակատարը պատասխանել է համայնքի ներկայացուցիչների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին ՀՀ քաղաքացիության ստացման ընթացակարգերին, սփյուռքի ուսուցիչների վերապատրաստմանը, հայկական դպրոցների համար դասագրքերի տրամադրմանը, ինչպես նաև Հայաստանում իրականացվող այլ ծրագրերի և միջոցառումների վերաբերյալ տեղեկատվությանը:

28 Նոյեմբեր, 2025 15:03
Վեր