Աբովյանում վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող հետիոտնի Zarkerak - Աբովյանում վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող հետիոտնի
Zarkerak Zarkerak - Աբովյանում վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող հետիոտնի
Աբովյանում վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող հետիոտնի

Աբովյանում վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող հետիոտնի

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցում՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու դիմաց, Կոտայքի մարզի բնակիչ 30-ամյա Գրիգոր Հ․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող հետիոտն, Կոտայքի մարզի բնակիչ 65-ամյա Գրետա Հ․-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնության և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել ապա տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

23 Նոյեմբեր, 2025 20:22
Վեր