Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Վարդենիսում 2 պայմանագրային զինծառայող է վնասվածքներ ստացել ականի պայթյունից: Լուրը հաստատեցին Zarkerak.am-ին ՊՆ-ից։
«Ծառայողական պարտականությունների կատարման հետ չկապված հանգամանքներում և ծառայողական պարտականություններ չկատարելիս են ստացել ականապայթյունային վնասվածքները, հավելեմ նաև, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Մնացյալ հանգամանքների ճշտման ուղղությամբ պատկան մարմինները համապատասխան ուսումնասիրություններ են կատարում»,-նշեցին ՊՆ-ից։


