Ասենք եկան, որտե՞ղ են տեղավորվելու.  սիրիահայը՝ հրադադարից հետո Հալեպի հայ համայնքի տրամադրությունների մասին Zarkerak - Ասենք եկան, որտե՞ղ են տեղավորվելու. սիրիահայը՝ հրադադարից հետո Հալեպի հայ համայնքի տրամադրությունների մասին
Zarkerak Zarkerak - Ասենք եկան, որտե՞ղ են տեղավորվելու. սիրիահայը՝ հրադադարից հետո Հալեպի հայ համայնքի տրամադրությունների մասին
Ասենք եկան, որտե՞ղ են տեղավորվելու.  սիրիահայը՝ հրադադարից հետո Հալեպի հայ համայնքի տրամադրությունների մասին

Ասենք եկան, որտե՞ղ են տեղավորվելու. սիրիահայը՝ հրադադարից հետո Հալեպի հայ համայնքի տրամադրությունների մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Այսօր խաղաղությունը կայուն չէ, թեև անցած օրերի համեմատ իրավիճակն ավելի հանգիստ է: Բանակը, ճիշտ է, վերցրել է, քրդաբնակ երկու շրջանները, բայց դեռ պարզ չէ՝ ինչ կարող է լինել մի քանի օր հետո»,- այս մասին ասաց  Zarkerak.am-ի սիրիահայ աղբյուրը:

Կառավարական ուժերի դեմ մի քանի օր տևած մարտերից հետո Սիրիայի քուրդ զինյալները հայտարարել են, որ հրադադարի համաձայնության շրջանակում համաձայնել են դուրս գալ Հալեպից:  Սիրիայի զինված ուժերն էլ հայտարարել են, որ  քրդերի կողմից վերահսկվող Շեյխ Մաքսուդ թաղամասում ավարտել են գործողությունները:

Նա նշեց, որ տեղի 8-9 հազարանոց հայ համայնքում խուճապի և անորոշության մթնոլորտը դեռ պահպանվում է.«Կան ռմբակոծությունից վնասված  բնակարաններ, ավտոմեքենաներ, բայց  զոհեր, տուժածներ չունենք: Մարդիկ հիմա ամեն ինչից զգույշ են, բայց փորձում են աստիճանաբար բացել խանութները, դպրոցները, այլ հաստատություններ, ժողովուրդն էլ է այն հույսով, որ իրավիճակը կլավանա»:

Մեր աղբյուրը նշեց, որ անկախ Հալեպում ստեղծված ծանր իրավիճակից՝ չի լսել խոսակցություններ, որ հայերը տարհանվելու ցանկություն հայտնեն, ըստ նրա՝ իրատեսական էլ չէ այդ թեման բարձրաձայնելը.«Ասենք եկան, որտե՞ղ են տեղավորվելու: Որ գան էլ, գումարով չեն գալու, ինչպես են ապրելու, արդեն ով որ փող ունի, դուրս է եկել Սիրիայից:  Նրանք, ովքեր մնացել են, տուն-տեղ ունեն, գործ ունեն, խանութ ունեն:  Հայ համայնքը չի մեռել, ողջ է,  մեկը մեկին օգնության ձեռք մեկնում են:  Տեղում գործում են եկեղեցին, հայկական կուսակցություններ, միություններ, բոլորը մարդկանց հոգատար նայում են»:

Մեր աղբյուրը նշեց, որ քրդաբնակ շրջաններում մնում են քրդական մի քանի փոքր խմբավորումներ, կրակոցները դեռ շարունակվում են, բանակի նպատակը քրդերին հեռացնելն է դեպի երկրի՝ Թուրքիայի հետ սահման: 

 

Մարիամ Մկրտչյան

 

 

 

12 Հունվար, 2026 15:06
Վեր