Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«FlyOne Armenia» ավիաընկերությունը գործարկում է նոր ուղղություն՝ Երևան – Կազան – Երևան։ Այս մասին հայտնում է ավիաընկերության մամուլի ծառայությունը ֆերսբուքյան պաշտոնական էջում։
Կանոնավոր չվերթերը կիրականացվեն մայիսի 25-ից՝ շաբաթական 2 անգամ պարբերականությամբ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին։
Մեկ ուղղությամբ տոմսի արժեքը (առանց ուղեբեռի)՝ սկսած մոտ 52 հազար դրամից։


