Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Իսպանացի մարզիչ Խաբի Ալոնսոն հեռացվել է Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզչի պաշտոնից:
Այս մասին հայտարարություն է տարածել ակումբի մամուլի ծառայությունը:
Ֆուտբոլային ակումբը հայտարարել է, որ Խաբի Ալոնսոյի հետ փոխադարձ համաձայնությամբ որոշում է կայացվել ավարտել նրա աշխատանքը որպես առաջին թիմի գլխավոր մարզիչ: Ալոնսոն «արքայական ակումբի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել էր 2025 թվականի ամռանը:
Նախօրեին «Ռեալ»-ը Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչում 3:2 հաշվով զիջել էր «Բարսելոնա»-ին:


