Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է Գիտության ոլորտի զարգացման 2026-30 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը Zarkerak - Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է Գիտության ոլորտի զարգացման 2026-30 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Zarkerak Zarkerak - Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է Գիտության ոլորտի զարգացման 2026-30 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է Գիտության ոլորտի զարգացման 2026-30 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է Գիտության ոլորտի զարգացման 2026-30 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել քննարկում Գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագրի նախագծի վերաբերյալ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև գիտության ու տեխնոլոգիաների ոլորտի գերակայություններին:

62440_b.jpg (938 KB)

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը նախ անդրադարձել է գիտության ոլորտի գնահատման չափանիշներին, ընդհանրական ցուցիչներին, հետազոտության և մշակումների համակարգի գործունեության սխեմաներին, այլ ծրագրերի հետ ներդաշնակեցումը:

Հաջորդիվ մանրամասներ են ներկայացվել ծրագրի տեսլականի և նպատակների, արդյունքային շրջանակի և գիտության ոլորտի գերակայությունների վերաբերյալ: Ռազմավարության նախագծով նախատեսվում է հետազոտությունների գերազանցության խթանում, տնտեսական ազդեցության մեծացում, սոցիալական պատասխանատվության բարձրացում, վերակազմավորում և առաջխաղացում:

62435_b.jpg (813 KB)

Հանդիպման մասնակիցները քննարկել են գիտական և գիտատեխնիկական մրցունակ համակարգի ձևավորմանն ու հետազոտական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված միջոցառումներին վերաբերող հարցեր:

62436_b.jpg (784 KB)

Վարչապետը կարևորել է գիտական կարողությունների զարգացմանն ուղղված պետական քաղաքականության արդյունավետ իրականացումը և այդ ուղղությամբ նախանշված ծրագրերի կյանքի կոչումը:

12 Հունվար, 2026 20:52
Վեր