Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը Zarkerak - Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը
Zarkerak Zarkerak - Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը
Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը

Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հունվարի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի 2026 թվականի ատեստավորման գործընթացը։

Ինչպես հայտնել է ՊՆ-ն, ատեստավորման շարային և ֆիզիկական պատրաստության քննական գործընթացին հետևել են ՀՀ պաշտպանության նախարար, ատեստավորման առաջին հանձնաժողովի նախագահ Սուրեն Պապիկյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։

615407705_1220629566886840_4267488195473653967_n.jpg (391 KB)615434861_1220629686886828_3059929766740639399_n.jpg (385 KB)

Քննաշրջանի առաջին օրը ատեստավորման գործընթացին ներգրավված բարձրաստիճան սպաները քննություններ են հանձնել շարային և մասնագիտական պատրաստություն առարկաներից, ձգումներ պտտաձողի վրա և վազք 100 մետր վարժաձևերից։

614743698_1220629646886832_5179072351729837477_n.jpg (455 KB)615206446_1220629920220138_1279539663334298411_n.jpg (461 KB)615784347_1220629826886814_207835236624865884_n.jpg (602 KB)

Ողջունելով և հաջողություն մաղթելով ատեստավորմանը ներգրավված զինծառայողներին՝ Սուրեն Պապիկյանը կարևորել է բարձրագույն և ավագ սպայակազմերի մասնակցությունը գործընթացին՝ ընդգծելով, որ հրամանատարական պաշտոններ զբաղեցնող գեներալներն ու ավագ սպաները պատրաստության իրենց աստիճանով պետք է օրինակ ծառայեն ենթականերին։

615142080_1220629903553473_6700900799704486767_n.jpg (268 KB)614857459_1220629573553506_8110422026108515345_n.jpg (282 KB)614560820_1220629943553469_7391032553220720510_n.jpg (360 KB)615151227_1220629633553500_7645987344643547831_n.jpg (341 KB)

12 Հունվար, 2026 19:22
Վեր