Սահմանվել են մշակութային արժեքներն արտահանելու կամ ժամանակավոր արտահանելու մաքսային ռեժիմները և տուրքերի չափերը Zarkerak - Սահմանվել են մշակութային արժեքներն արտահանելու կամ ժամանակավոր արտահանելու մաքսային ռեժիմները և տուրքերի չափերը
Zarkerak Zarkerak - Սահմանվել են մշակութային արժեքներն արտահանելու կամ ժամանակավոր արտահանելու մաքսային ռեժիմները և տուրքերի չափերը
Սահմանվել են մշակութային արժեքներն արտահանելու կամ ժամանակավոր արտահանելու մաքսային ռեժիմները և տուրքերի չափերը

Սահմանվել են մշակութային արժեքներն արտահանելու կամ ժամանակավոր արտահանելու մաքսային ռեժիմները և տուրքերի չափերը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության, սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի» նախագիծը:

Փոփոխություններով առաջարկվում   է մշակութային արժեքների արտահանման լիցենզիա՝ եզրակացություն, մշակութային արժեքների ժամանակավոր արտահանելու իրավունքի եզրակացություն, որը  թույլատրող փաստաթուղթ է:

Օրենքում ներառվել են նոր եզրույթներ,որոնք հնարարոր են դարձնում ավելի ճկուն և տարանջատված քաղաքականություն իրականացնել մշակութային արժեքների արտահանման պարագայում: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Մասնավորապես սահմանվել են hանքագիտության և հնէաբանության հավաքածուների՝ առարկաների արտահանման լիցենզիա՝ եզրակացություն, մշակութային արժեքների «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի կիրառմամբե արտահանման եզրակացություն թույլատրող փաստաթուղթ, ,hանքագիտության և հնէաբանության հավաքածուների՝ «Ժամանակավոր արտահանում» և «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգերի կիրառմամբե արտահանման եզրակացություն՝ թույլատրող փաստաթուղթե հասկացությունները:

Որոշ դեպքերում փոխվել է նաև տուրքի չափը: Այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի  նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով   ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

 Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսդրության շրջանակներում սահմանված մշակութային արժեքների մաքսային գործառնությունների շրջանակն ամբողջությամբ չի ընդգրկում «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված՝ պետական տուրքի տեսակները: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է  տուրքի տեսակները համապատասխանեցնել ԵԱՏՄ կարգերին:

 Նախատեսվում է, որ  փոփոխությունները կբարձրացնեն  վարչարարության արդյունավետությունը, կկանոնակարգվեն   Հայաստանի Հանրապետության համար կարևոր նշանակություն ունեցող մշակութային արժեքների արտաքին առևտուրը, արտահանումը և ներմուծումը:

Նշվել է, որ նախագծով առաջարկվում է պետական տուրքի նոր տեսակների սահմանում,  որոնք կկիրառվեն մշակութային արժեքների արտահանման գործընթացների իրականացման համար: Մասնավորապես նախատեսվում է մաքսային մարմինների կողմից մշակութային արժեքների համար գանձվող պետական տուրքի տարանջատում:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին: Այն նախատեսվում է ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:

Նիստը տեղի է ունեցել փետրվարի 24-ին:

24 Փետրվար, 2026 14:19
Վեր