Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Մարտի 3-ին չարտերային չվերթով Մասկատից Երևան է ուղևորվել 115 ուղևոր, որոնց մեծ մասը (90-ից ավել) ՀՀ քաղաքացիներ են, այդ թվում Հեռավոր Արևելքից Օման եկած 2 քաղաքացի»,- այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
Բադալյանը նշեց, որ Օմանում ՀՀ դեսպանության անձնակազմը ներկա է եղել օդանավակայանում, քաղաքացիներին ցուցաբերվել է անհրաժեշտ աջակցություն։


