Վարդան Ղուկասյանի պաշտպանները միջնորդեցին նրա խափանման միջոց կալանքը փոխել գրավով Zarkerak - Վարդան Ղուկասյանի պաշտպանները միջնորդեցին նրա խափանման միջոց կալանքը փոխել գրավով
Zarkerak Zarkerak - Վարդան Ղուկասյանի պաշտպանները միջնորդեցին նրա խափանման միջոց կալանքը փոխել գրավով
Վարդան Ղուկասյանի պաշտպանները միջնորդեցին նրա խափանման միջոց կալանքը փոխել գրավով

Վարդան Ղուկասյանի պաշտպանները միջնորդեցին նրա խափանման միջոց կալանքը փոխել գրավով

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ ապրիլի 13-ին, շարունակվում է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործով դատական նիստը:

Վկաների հարցաքննության փուլը շարունակվում է: Այսօր հարցաքննվեց 1 վկա:

Պաշտպանները դատարանին միջնորդեցին Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխել՝ կիրառելով գրավ և վարչական հսկողություն, ծայրահեղ դեպքում տնային կալանք: Պատճառը նաև Ղուկասյանի առողջական վիճակն է.

«Առողջական վիճակում որևէ դրական դինամիկա առկա չէ»,- նշեց պաշտպանը:

Հանրային մեղադրողը, սակայն, հայտարարեց, որ համաձայն չէ պաշտպանների հետ, պատճառներից մեկն այն է, որ վկաների հարցաքննությունն ավարտված չէ, 11 վկա դեռ չի հարցաքննվել:

13 Ապրիլ, 2026 17:48
Վեր