Վահե Հովհաննիսյանը և Կատարի դեսպանը քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները Zarkerak - Վահե Հովհաննիսյանը և Կատարի դեսպանը քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները
Zarkerak Zarkerak - Վահե Հովհաննիսյանը և Կատարի դեսպանը քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները
Վահե Հովհաննիսյանը և Կատարի դեսպանը քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները

Վահե Հովհաննիսյանը և Կատարի դեսպանը քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է ՀՀ-ում Կատարի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մանսուր Աբդալլահ ալ Սուլայթինին:

 

Ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են Հայաստանի և Կատարի միջև բարեկամական ու փոխշահավետ կապերի ամրապնդման կարևորությունը, որը ՀՀ Կառավարության ծրագրով ամրագրված առաջնահերթություններից է:

 

Նախարար Հովհաննիսյանը և դեսպան Մանսուր Աբդալլահ ալ Սուլայթինը քննարկել են  երկկողմ տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները: Այս համատեքստում կարևորվել է երկու երկրների միջև ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կատարի Պետության կառավարության միջև կրկնակի հարկումը բացառելու մասին» համաձայնագիրը, որը նպաստավոր պայմաններ է ստեղծում գործարար կապերի ակտիվացման համար:

 

Ներկայումս երկու երկրների միջև նախատեսվում է խորացնել համագործակցությունը ներդրումային ոլորտում, ինչպես նաև ապահովել գիտելիքի ու փորձի փոխանակում էներգետիկայի, ենթակառուցվածքների, գյուղատնտեսության և թվային տրանսֆորմացիայի ուղղություններով:

13 Ապրիլ, 2026 18:25
Վեր