Բազմաբնակարան շենքերի կառավարիչների վերապատրաստումն սկսված է Zarkerak - Բազմաբնակարան շենքերի կառավարիչների վերապատրաստումն սկսված է
Zarkerak Zarkerak - Բազմաբնակարան շենքերի կառավարիչների վերապատրաստումն սկսված է
Բազմաբնակարան շենքերի կառավարիչների վերապատրաստումն սկսված է

Բազմաբնակարան շենքերի կառավարիչների վերապատրաստումն սկսված է

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Քաղաքաշինության կոմիտեի հայտարարած ծրագրի շրջանակում վերապատրաստման դասընթացներ են իրականացնում երկու կազմակերպություն:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդական Նաիրի Հարությունյանը ողջունել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում անցկացվող դասընթացի մասնակիցներին: Նա կարևորել է բազմաբնակարան շենքերի կառավարմամբ զբաղվող անձանց մասնագիտական պատրաստվածությունը՝ հաշվի առնելով քաղաքաշինական բարդ օբյեկտի պատշաճ պահպանման, շահագործման և կառավարման անհրաժեշտությունը։ Ըստ նրա՝ կառավարիչների նկատմամբ նոր մոտեցումը կնպաստի կառավարման մարմնի ընտրությունների իրական ինստիտուտի զարգացմանը և շենքերի արդյունավետ կառավարման գրագետ հիմքերի ստեղծմանը։

Դասընթացներին մասնակցում են ինչպես գործող կառավարիչներ, այնպես էլ այդ գործունեությամբ զբաղվել ցանկացողներ։ Նրանք կստանան իրավական, վարչարարական, ֆինանսական, շենքերի վերաբերյալ տեխնիկական գիտելիքներ, կզարգացնեն բանակցային հմտություններն ու կսովորեն կազմել դրամաշնորհային հայտեր։ Դասընթացի ավարտին նրանց գիտելիքները կստուգվեն թեստավորման եղանակով։

Առաջիկայում Քաղաքաշինության կոմիտեն կհայտարարի դասընթացի նոր փուլի հայտերի ընդունման մասին։

Մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը շենքերի կառավարիչները կամ այդ գործունեությամբ զբաղվել ցանկացողները պետք է վերապատրաստվեն կամ պատրաստվեն ինքնուրույն՝ օգտվելով կոմիտեի կայքի «ԲԲՇ կառավարիչների վերապատրաստում բաժնում» տեղադրված հարցաշարերից, այնուհետև թեստավորման արդյունքում բավարար միավորներ հավաքեն, որպեսզի սահմանված ժամկետից հետո հնարավորություն ունենան զբաղվելու շենքերի կառավարմամբ։ Նոր կարգավորումները, «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքի հիման վրա, սահմանված են Կառավարության որոշմամբ (https://www.arlis.am/hy/acts/183960

13 Ապրիլ, 2026 19:05
Վեր