Արտառոց դեպք Երևանում․ 69-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ  հարևանները մեկ տարի առաջ ծեծի են ենթարկել և ջուր լցրել իր վրա Zarkerak - Արտառոց դեպք Երևանում․ 69-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ հարևանները մեկ տարի առաջ ծեծի են ենթարկել և ջուր լցրել իր վրա
Zarkerak Zarkerak - Արտառոց դեպք Երևանում․ 69-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ հարևանները մեկ տարի առաջ ծեծի են ենթարկել և ջուր լցրել իր վրա
Արտառոց դեպք Երևանում․ 69-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ  հարևանները մեկ տարի առաջ ծեծի են ենթարկել և ջուր լցրել իր վրա

Արտառոց դեպք Երևանում․ 69-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ հարևանները մեկ տարի առաջ ծեծի են ենթարկել և ջուր լցրել իր վրա

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մարտի 10-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժին է դիմել Երևանի բնակիչ 69-ամյա Մարիամ Ա․-ն և հայտնել, որ մոտ մեկ տարի առաջ իր հարևաններ Սուսաննան և Լուիզան իրեն ծեծի են ենթարկել, իսկ մարտի 4-ին իր բնակարան բարձրանալիս դույլով ջուր են լցրել իր վրա, ինչպես նաև հայտնել է, որ Շիրվանզադե 11 հասցեում բնակվող Օֆելյա Ս․-ն և Գառնիկ Գ․-ն իրեն վարկաբեկող տեղեկություններ են տարածում, գողություններ են կատարում, ցանկանում են իրեն վտարել Հայաստանից։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության  Կենտրոնական բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Սուսաննան հանդիսանում է Երևանի բնակիչ 65-ամյա Սուսաննա Պ․-ն, Լուիզան հանդիսանում է Երևանի բնակիչ 42-ամյա Լուիզա  Ու․-ն, իսկ Օֆելյա Ս․-ն հանդիսանում է Երևանի բնակիչ 62-ամյա Օֆելյա Ս․-ն։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

13 Ապրիլ, 2026 23:34
Վեր