Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի քննարկում հրադադարի երկարաձգման հարցը: ABC News-ի լրագրող Ջոնաթան Քարլի խոսքով՝ նա չի կարծում, որ դա անհրաժեշտ կլինի։
«Կարծում եմ՝ ձեզ անհավանական երկու օր է սպասվում: Իսկապես կարծում եմ», - ասել է Թրամփը։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք հակամարտությունը կավարտվի համաձայնագրո՞վ, Թրամփը պատասխանել է, որ հակամարտությունը, միևնույն է կավարտվի, բայց գործարքը նախընտրելի կլինի, քանի որ այն թույլ կտա Իրանին վերակառուցվել։
«Դա կարող է ավարտվել տարբեր ձևերով, բայց կարծում եմ՝ գործարքը նախընտրելի կլինի, քանի որ այդ դեպքում նրանք կկարողանան վերակառուցվել: Նրանք այժմ այլ ռեժիմի մեջ են: Անկախ դրանից, մենք ոչնչացրել ենք արմատականներին: Նրանք գնացել են, նրանք այլևս մեզ հետ չեն», - ասել է ԱՄՆ նախագահը։
Ավելին, լրագրողի հետ մասնավոր զրույցի ժամանակ Թրամփը հայտարարել է. «Եթե ես նախագահ չլինեի, աշխարհը կտոր-կտոր կլիներ»։


