Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ռյազանում Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Ռոսնեֆտ» նավթավերամշակման գործարանին, որը Ռուսաստանի ամենամեծերից մեկն է, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։
Այս մասին հայտնել է ASTRA Telegram ալիքը։ Ուկրաինայի հարվածների հետևանքով քաղաքում զոհվել է 3, վիրավորվել՝ 12 մարդ, վնասվել է երկու բարձրահարկ բնակելի շենք։
Բնակիչները հայտնել են բազմաթիվ պայթյունների մասին։ Հարվածը հասցվել է «Օլիմպիական քաղաք» թաղամասին, որը գտնվում է նավթավերամշակման գործարանից մոտավորապես 4 կմ հեռավորության վրա, պարզաբանել է ալիքը։

