Պետության քաղաքականության առանցքում են ծնելիության աճի, ընտանիքների բարեկեցության ծրագրերը. Թորոսյան Zarkerak - Պետության քաղաքականության առանցքում են ծնելիության աճի, ընտանիքների բարեկեցության ծրագրերը. Թորոսյան
Zarkerak Zarkerak - Պետության քաղաքականության առանցքում են ծնելիության աճի, ընտանիքների բարեկեցության ծրագրերը. Թորոսյան
Պետության քաղաքականության առանցքում են ծնելիության աճի, ընտանիքների բարեկեցության ծրագրերը. Թորոսյան

Պետության քաղաքականության առանցքում են ծնելիության աճի, ընտանիքների բարեկեցության ծրագրերը. Թորոսյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մայիսի 15-ը Ընտանիքի միջազգային օրն է :

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ քաղաքացիներին: Ուղերձում ասվում է.

«Սիրելի՛ քաղաքացիներ, ջերմորեն շնորհավորում եմ Ընտանիքի միջազգային օրվա առթիվ։

Տոնը ևս մեկ առիթ է ընդգծելու ընտանիքի դերն իրավագիտակից հասարակության ձևավորման և պետության զարգացման գործում։ Այս նպատակով պետության քաղաքականության առանցքում շարունակում է լինել այնպիսի ծրագրերի ու նախաձեռնությունների իրականացումը, որոնք միտված են ծնելիության աճի խթանմանը, ընտանիքների կենսապայմանների բարելավմանն ու սոցիալական երաշխիքների ընդլայնմանը։

Մասնավորապես շարունակվում է երեխայի ծննդով պայմանավորված նպաստների տրամադրման և ընդլայնման գործընթացը․ ընտանիքում երրորդ և հաջորդ երեխայի ծննդով պայմանավորված՝ ամսական 50 հազար դրամ աջակցությունն արդեն իսկ սահմանվել է որպես պետական նպաստ, իսկ 2026թ․ սեպտեմբերի 1-ից կբարձրանա նաև առաջին և երկրորդ երեխաների ծննդյան միանվագ նպաստի չափը՝ 300 հազար դրամից դառնալով 500 հազար դրամ։ Երեխա ունեցող ընտանիքների, ինչպես նաև սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրերը ևս շարունակում են դրական ցուցանիշներ արձանագրել։

Ոլորտային քաղաքականության առաջնահերթություններից են նաև հղիության և հետծննդաբերական շրջանում կանանց համար աշխատանքային ճկուն հնարավորությունների ապահովումը, ինչպես նաև ավագ սերնդի մեր սիրելի ներկայացուցիչների առողջ և ակտիվ ծերացմանն ու ներուժի օգտագործմանն ուղղված ծրագրերի իրականացումը։

Սիրելի՛ քաղաքացիներ, մեկ անգամ ևս շնորհավորում եմ տոնի առթիվ և մաղթում եմ բարեկեցություն, առողջություն և խաղաղություն բոլորիդ ընտանիքներին»:

15 Մայիս, 2026 15:06
Վեր