Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Թեհրանը դեռևս չի կարող վստահորեն ասել, որ մոտ է Միացյալ Նահանգների հետ հակամարտությանը վերջ դնելու համաձայնագրին՝ հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակը: Էսմայիլ Բաղաեիի խոսքով՝ այնուհանդերձ, երկխոսություն են վարում Վաշինգտոնի հետ և կենտրոնացած են բոլոր ճակատներում պատերազմի դադարեցման, Հորմուզի նեղուցի և ԱՄՆ-ի կողմից ծովային շրջափակման վրա։
Նա տեղեկացրել է, որ Իրանի միջուկային ծրագրի հարցն այժմ չի քննարկվում: Բաղաեին բացառել է Իրանից հարստացված ուրանը դուրս բերելու հնարավորությունը:
«Թեհրանի և Վաշինգտոնի միջև տարաձայնությունները շատ խորն են, անհնար է ասել, որ կողմերը կկարողանան համաձայնության գալ մի քանի շաբաթվա ընթացքում»,- հավելել է իրանցի պաշտոնյան։
Բաղաեին նաև մեկնաբանել է միջնորդի դերում հանդես եկող Պակիստանի բանակի գլխավոր գեներալ Ասիմ Մունիրի՝ Թեհրան այցը, նշել՝ դա ևս չի նշանակում, որ հասել են շրջադարձային կետի։


