Արարատ-Արմենիան հռչակվեց Հայաստանի եռակի չեմպիոն Zarkerak - Արարատ-Արմենիան հռչակվեց Հայաստանի եռակի չեմպիոն
Zarkerak Zarkerak - Արարատ-Արմենիան հռչակվեց Հայաստանի եռակի չեմպիոն
Արարատ-Արմենիան հռչակվեց Հայաստանի եռակի չեմպիոն

Արարատ-Արմենիան հռչակվեց Հայաստանի եռակի չեմպիոն

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Fastex Պրեմիեր լիգայի 13-րդ տուրից հետաձգված խաղում «Փյունիկը» ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Նոայի» հետ (0-0), գրում է armsport.am-ը:

Այս արդյունքը վճռորոշ եղավ չեմպիոնական մրցավազքի համար, քանի որ երկրորդ տեղում ընթացող «Նոան» կորցրեց կարևոր միավորներ և զրկվեց առաջատարին շրջանցելու մաթեմատիկական հնարավորությունից։

Արդյունքում Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը՝ «Արարատ-Արմենիան», առաջնության ավարտից մեկ տուր առաջ պաշտոնապես հռչակվեց Հայաստանի չեմպիոն։

Հանդիպման Տեսագրությունը

 

 

ՀՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․

 

 

23 Մայիս, 2026 22:49
Վեր