Շարունակվում է ՆԳՆ-ի և պետական այլ գերատեսչությունների անունից ֆիշինգային հղումներ պարունակող հաղորդագրությունների տարածումը Zarkerak - Շարունակվում է ՆԳՆ-ի և պետական այլ գերատեսչությունների անունից ֆիշինգային հղումներ պարունակող հաղորդագրությունների տարածումը
Zarkerak Zarkerak - Շարունակվում է ՆԳՆ-ի և պետական այլ գերատեսչությունների անունից ֆիշինգային հղումներ պարունակող հաղորդագրությունների տարածումը
Շարունակվում է ՆԳՆ-ի և պետական այլ գերատեսչությունների անունից ֆիշինգային հղումներ պարունակող հաղորդագրությունների տարածումը

Շարունակվում է ՆԳՆ-ի և պետական այլ գերատեսչությունների անունից ֆիշինգային հղումներ պարունակող հաղորդագրությունների տարածումը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Դեռևս շարունակվում է արտասահմանյան հեռախոսահամարներով ՀՀ ՆԳՆ-ի և պետական այլ գերատեսչությունների անունից ֆիշինգային հղումներ պարունակող հաղորդագրությունների տարածումը։ Ներկայումս թիրախում են iPhone բջջային հեռախոսների օգտատերերը, ովքեր նման հաղորդագրությունները ստանում են iMessage համակարգի միջոցով։ Այդ մասին հայտնում է ՆԳՆ կիբեռոստիկանությունը:

«Կրկին հորդորում ենք չարձագանքել նմանատիպ հաղորդագրություններին, չբացել կցված հղումները և չտրամադրել որևէ անձնական կամ բանկային տվյալ։

Անհրաժեշտ է անմիջապես արգելափակել և որպես Spam/Junk նշել նման հաղորդագրություններ ուղարկող հեռախոսահամարները կամ հասցեները»,- ասված է հաղորդագրությունում:

23 Մայիս, 2026 12:00
Վեր