ՃՏՊ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին․ կա տուժած Zarkerak - ՃՏՊ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին․ կա տուժած
Zarkerak Zarkerak - ՃՏՊ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին․ կա տուժած
ՃՏՊ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին․ կա տուժած

ՃՏՊ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին․ կա տուժած

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մայիսի 23-ին՝ ժամը 11:34-ին, Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին տեղի ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե արգելապատնեշին։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ավտոմեքենայից դուրս բերել վարորդին ու մոտեցրել շտապօգնությանը․ վերջինս հոսպիտալացվել է։

23 Մայիս, 2026 14:19
Վեր