Հղի կնոջ՝ մեքենայից դուրս նետվելու հետևանքով մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ կա կալանավորված Zarkerak - Հղի կնոջ՝ մեքենայից դուրս նետվելու հետևանքով մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ կա կալանավորված
Zarkerak Zarkerak - Հղի կնոջ՝ մեքենայից դուրս նետվելու հետևանքով մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ կա կալանավորված
Հղի կնոջ՝ մեքենայից դուրս նետվելու հետևանքով մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ կա կալանավորված

Հղի կնոջ՝ մեքենայից դուրս նետվելու հետևանքով մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ կա կալանավորված

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ինչպես հայտնել էինք, մայիսի 21-ին՝ ժամը 22։40-ի սահմաններում, Սևան-Ծափաթաղ ճանապարհին՝ Ծովագյուղ բնակավայրի տարածքում, Երևանի բնակիչ 21-ամյա երիտասարդը կնոջ՝ Մարիաննա Բ․-ի հետ «Մերսեդես» մակնիշի մեքենայով Սևան ընթանալիս կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է, որի ընթացքում կինը դուրս է նետվել մեքենայից և մահացել։ 21-ամյա երիտասարդը ձերբակալվել էր։

Ինչպես Քննչական կոմիտեից հայտնել են դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (ինքնասպանության հասցնելը հղի կնոջ նկատմամբ մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից) և 344-րդ հոդվածի 2-րդ մասով (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը)։

Կատարվում է նախաքննություն։ 1 անձ կալանավորվել է։

25 Մայիս, 2026 10:45
Վեր