Ֆինանսական համակարգը շարունակել է աճել, անշարժ գույքի շուկայում նկատվել է գների աճի դանդաղման միտումներ. ԿԲ նախագահ Zarkerak - Ֆինանսական համակարգը շարունակել է աճել, անշարժ գույքի շուկայում նկատվել է գների աճի դանդաղման միտումներ. ԿԲ նախագահ
Zarkerak Zarkerak - Ֆինանսական համակարգը շարունակել է աճել, անշարժ գույքի շուկայում նկատվել է գների աճի դանդաղման միտումներ. ԿԲ նախագահ
Ֆինանսական համակարգը շարունակել է աճել, անշարժ գույքի շուկայում նկատվել է գների աճի դանդաղման միտումներ. ԿԲ նախագահ

Ֆինանսական համակարգը շարունակել է աճել, անշարժ գույքի շուկայում նկատվել է գների աճի դանդաղման միտումներ. ԿԲ նախագահ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

2025 թվականի ընթացքում ֆինանսական համակարգը շարունակել է աճել՝ պահպանելով շոկերին դիմակայելու բարձր ունակությունը։ Այսօր այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ ներկայացնելով Հայաստանում առկա ֆինանսական կայունության վերաբերյալ հաշվետվությունը:

Ըստ Գալստյանի՝ չնայած ծանր աշխարհաքաղաքական պայմաններին ոլորտային աճեր են գրացվել գրեթե բոլոր ուղղություններով:

ԿԲ նախագահի խոսքերով բարձր 2025 թվականին բանկային համակարգի կողմից պետությանը տրված վարկային պորտֆելը գերազանցել է շուրջ 23 տոկոսը:

«Միևնույն ժամանակ բարձր աճ են գրանցել նաև տնային տնտեսությունները, որը պայմանավորված է սպառողական վարկերի բարձր աճով: Այս համատեքստում Մարտին Գալստյանը ընդգծեց, որ կապված վերջին տարիներին տնային տնտեսություններում առկա վարկային բեռի աճի հետ և հաշվի առնելով համաշխարհային բարձր անորոշություններից բխող ռիսկերի գործոնը՝ ԿԲ-ն կարևորում է  առևտրային բանկերի կողմից վարկային ռիսկերի կառավարման խելամիտ մոտեցումների կիրառումը»,-ասաց նա:

ԿԲ նախագահի խոսքով՝ տնտեսության եկամուտների աճի, վարկավորման բարձր ակտիվության, ինչպես նաև վարկավորման բարձր ակտիվության պայմաններում չաշխատող վարկերի և վարկային կորուստների կշիռը շարունակում է պահպանվել ցածր մակարդակում, ինչը վկայում է վարկային պորտֆելի բարձր որակի մասին:

Գալստյանը նաև հայտարարեց, որ 2025 թվականին անշարժ գույքի շուկայում նկատվել է հարաբերական կայունացում, ինչպես նաև գների աճի դանդաղման միտումներ:

«Բնակելի անշարժ գույքի գին-վարձավճար հարաբերակցությունը ՀՀ-ում աճել է, ինչը կարող է անշարժ գույքի ներդրումային գրավչության նվազման պատճառ հանդիսանալ»,-նշել է ԿԲ նախագահը:

Նրա խոսքերով ֆինանսական կայունության հիմնական ռիսկերը պայմանավորված են առաջին հերթին աշխարհաքաղաքական անորոշություններով և Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտությամբ, ինչպես նաև առևտրատնտեսական լարվածությունների պահպանմամբ՝ ազդելով էներգակիրների գների վրա:

Այս համատեքստում ԿԲ նախագահը զգուշացրեց, որ ԱՄՆ, Իսրայել-Իրան պատերազմի ավարտից հետո տրածաշրջանի երկրները շարունակելու են զգալ հակամարտությունից բխող տնտեսական հետևանքները:

 

 

25 Մայիս, 2026 15:24
Վեր